Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դա աշխատանք է, ինձ դուր է գալիս և ես դրանով որևէ մեկին չեմ խանգարում. Անահիտ Հարությունյանը՝ մերկ լուսանկարների և անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում է հայտնվել սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանի սեքսուալ ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Կարեն Դավթյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ ֆոտոշարքը արվել է դեռ երկու տարի առաջ, պարզապես ամբողջական տարբերակով միայն վերջերս է հրապարակվել.

«Այս ֆոտոշարքն իրականացրել ենք մոտ երկու տարի առաջ, անգամ որոշ լուսանկարներ վաղուց եմ հրապարակել, պարզապես ամբողջությամբ այն բոլորովին վերջերս տարածում գտավ, ինչն էլ շատերին թույլ տվեց կարծել, թե դա նոր ֆոտոշարք է»,- նշեց մոդելը:

Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նոր ծրագրեր ունի, բայց դրանց մասին գերադասում է լռել.

«Իհարկե, ծրագրեր ու գաղափարներ կան, բայց դրանց մասին գերադասում եմ խոսել այն ժամանակ, երբ կիրականանան, քանի որ ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ խոսել մի բանի մասին, որոնք դեռ հարց է՝ ինչ ընթացք կունենան: Այնպես որ, խոստանում եմ իրականանալու դեպքում կիսվել Ձեզ հետ»:

Մեր այն նկատառմանը, թե համարձակ մոդելը էլ ինչի՞ է պատրաստ եւ ինչպե՞ս է պատկերացնում զարմացնել մարդկանց, քանի որ նա մեր երկրի քիչ մոդելներից է, ով մերկացել է էկրանների առաջ, Անահիտ Հարությունը նշեց.

«Ինձ համար մերկ լուսանկարվելը զարմացնող երեւույթ չէ, ես իմ աշխատանքն եմ կատարում, բայց եթե նայենք Ձեր ասած տեսանկյունից, կարծում եմ՝ ցանկացած նման ֆոտոշարք կարող է կրկին զարմացնել կամ այլ կերպ ասած՝ ուշադրություն գրավել: Մարդկանց նման վերաբերմունքը գալիս է նրանից, որ մեր երկրում շատ քիչ են մոդելներն, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր կերպարով ներկայանալ»:

Մարդկանց կարծիքները Անահիտ Հարությունյանին երբեք չեն խանգարել, նա երբեւէ չի զղջացել համարձակ լինելու համար.

«Ոչ մի անգամ չեմ զղջացել, որ պատրաստ եմ եղել համարձակ քայլերի գնալ: Որքան մարդ, այնքան էլ կարծիք, ես ոչ մեկի կարծիքը չեմ քննարկում ու քննադատում, միաժամանակ չեմ էլ գտնում, որ այդ կարծիքները ինչ-որ կերպ պետք է ազդեն իմ որոշման վրա. դա աշխատանք է, ինձ դուր է գալիս եւ ես դրանով որեւէ մեկին չեմ խանգարում»,- հավելեց մոդելը:

Անահիտ Հարությունյանը ցավում է, որ Հայաստանում մոդելինգը այնքան էլ զարգացած չէ, 24-ամյա մոդելն այս պահին մտածում է նաեւ արտերկրում աշխատելու մասին.

«Տարիներ առաջ, երբ համագործակցում էի հայաստանյան մոդելային գործակալություններից մեկի հետ, արտերկրում աշխատելու ծրագրեր կային, սակայն կրկին հայաստանյան ոչ պրոֆեսիանալ կազմակերպությունների պատճառով դրանք չիրագործվեցին: Հիմա որեւէ գործակալության հետ չեմ աշխատում եւ արդեն պլաններ ունեմ նաեւ դրսում աշխատել, տեսնենք ինչպես կստացվի»,- նշեց նա:

Տարիներ հետո, երբ ավարտվի մոդելային բիզնեսով զբաղվելու իր ժամանակը, քանի որ սա ժամանակավոր մասնագիտություն է, Անահիտ Հարությունյանը իրեն կրկին այս ոլորտում է պատկերացնում.

«Հուսամ տարիների ընթացքում կկարողանամ այս մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ տարիներ հետո, երբ այլեւս չկարողանամ ինքս զբաղվել այս աշխատանքով, ապա գոնե կդասավանդեմ ապագա մոդելներին»,- հավելեց Անահիտը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ Անահիտ Հարությունյանի անձնական կյանքին: Մոդելը չի թաքցնում, որ սիրելի ունի, ով Հայաստանում չի բնակվում, բայց այ նրա լուսանկարը նա շարունակում է խնամքով թաքցնել, թե ինչի՞ հետ է կապված նման գաղտնիությունը, մոդելը պատասխանեց.

«Ընկերոջս կբացահայտեմ այն ժամանակ, երբ մեր հարաբերություններում նոր փուլ սկսվի, այսինքն հարաբերությունների օրինականացումից հետո միայն նրան կներկայացնեմ: Առհասարակ սխալ եմ համարում, երբ առանց հարաբերությունների որոշակիացման, լուսանկարներ են հրապարակում, ամենալավ ու ամուր միությունները կարող են քանդվել ու պետք չէ շատ խոսել մի բանի մասին, որը դեռ խմորման փուլում է: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց զգուշավորություն է պետք ցուցաբերել, հենց դրանից ելնելով էլ նրա հետ լուսանկարներ չեմ հրապարակում»:

Մոդելը նկատեց, որ հեռավորությունը նրանց չի խանգարում, սիրելիի հետ հաճախ են հանդիպում:

Անահիտ Հարությունյանին հաճախ կարող ենք տեսնել տարբեր երեկույթներում, ակումբներում, հետաքրքրվելով, թե իրեն գլամուռային մարդ համարո՞ւմ է, մոդելը նկատեց.

«Ինձ համար գլամուրային կյանքով ապրելը նշանակում է ունենալ այլ ապրելակերպ, մտածելակերպ ունենալ,  ծախսել շատ մեծ քանակի գումարներ, բայց գումար ունենալն էլ չի նշանակում գլամուրային կյանքով ապրել. ինքս ինձ գլամուրային մարդ չեմ համարում եւ կարծում եմ, որ մեր երկրում այդ կյանքով շատ քիչ մարդ է ապրում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե Ժանեյրո