Թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել քրդաբնակ շրջաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկներին վերացնելու պատրվակով ռազմական գործողութուններ են սկսել հարավարեւելյան Հաքքարի, Շիռնաք եւ Նուսայբին քրդաբնակ նահանգներում:
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` նշելով, որ բնակչությանը կոչ է արվել շտապ հեռանալ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքից:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան այսօր հայտարարել է PKK-ի դեմ Յուքսեքովայում, Շիռնաքում եւ Մարդինի նահանգի Նուսայբին քաղաքում հատուկ գործողություններ անցկացվելու մասին, որկց հետո տեղի իշխանություններն այդ շրջաններում անժամկետ պարետային ժամ են մտցրել:
Քաղաքներից հեռանալու մասին բնակչությանը կոչ է արվում ոստիկանական զրահամեքենաների վրա տեղադրված բարձրախոսներից, որոնք շրջում են բոլոր բնակավայրերում:



