ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում հրադադարի հետ կապված հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակորելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ Սիրիայում հրադադարի հաստատման համատեքստում:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ջանքերի համախմբումը Սիրիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2268 բանաձևի դրույթներին համապատասխան Սիրիայում հաշտություն հաստատելու ուղղությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



