Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրահարվածություն եւ սեր. Ինչով են տարբերվում

ԼԱՅՖ

Եկեք ավելի ուշադիր զննենք այդ զգացմունքները եւ փորձենք «ցորենը որոմից» առանձնացնել:

1. Համակրանք

Համակրանքը մարդու դրական հակազդեցությունն է իրեն հաճելի մարդուն: Համակրանքը ձեւավորվում է ծանոթության բառացիորեն առաջին րոպեներին եւ վերաբերում է հիմնականում այն ասպեկտներին, որոնք հեշտորեն հնարավոր է գնահատել: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական գրավչությունը, ոճային եւ լավ ընտրված հագուստը, շահերի ընդհանրությունը, հեշտորեն նպաստում են համակրանքի առաջացմանը: 

Որեւէ մարդու հանդեպ համակրանքի առկայությունը դեռեւս չի նշանակում, թե դուք նրա հետ սերտ շփում կհաստատեք: Բայց առանց համակրանքի, անհնար է խոսել հարաբերությունների շարունակման մասին: 

2. Սիրահարվածություն

Սիրահարվածությունը համակրանքից է ծնվում: Սակայն այդ զգացումն առավել ուժեղ  հուզական գունավորում ունի: Սիրահարվածությունը միշտ հույզերի պայթյուն է:  Երբ սիրահարված եք, ձեր արյան մեջ ադրենալինն ասես եռում է: Դուք սկսում եք նկատել, որ ձեր անձի հետ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Հարցն այն է, որ սիրահարվածի հիմնական խնդիրը զուգընկերոջը դուր գալն է: Եվ այստեղ բոլոր միջոցները թույլատրելի են: Սիրահարվածությունը ձեզ երբեմն ստիպում է այնպիսի արարքներ գործել, որոնք դատողությունը երբեք թույլ չէր տա: Աղջիկները փորձարկումներ են անում իրենց արտաքինի հետ: Իդեալական կերպարի ձգտելով` նրանք կարող են անճանաչելիության աստիճան փոխել իրենց: Եվ այդ ամենը հանուն այն բանի, որ ավելի մոտ լինեն իրենց ձգտումների առարկային: Երիտասարդները փորձում են ասպետի դերը եւ ջանում են ամեն ինչ անել, որ իրենց ընտրյալը կարողանա իրեն իսկական արքայադուստր զգալ: Սիրահարվածությունը պահանջկոտ զգացում է: Իր բնույթով այն բավականին եսասիրական է: Չէ որ եթե մի կողմ դնենք բոլոր քաղցր-մեղցր զգացումները, կտեսնենք, որ սիրահարվածության հետեւում թաքնված է մարդու` սիրված լինելու հուսահատ ձգտումը:  Եվ որքան էլ ցինիկ է հնչում դա, սիրահարվածը փաստացիորեն օգտագործում է իր զուգընկերոջը իր պահանջմունքների բավարարման համար: Սիրահարվածները գրեթե միշտ ստիպված են իրարից սիրո ապացույցներ պահանջել (նվերներ, համատեղ ժամանց եւ այլն): Հենց որ զուգընկերներից որեւէ մեկը նահանջի այդ չգրված կանոններից, անմիջապես վիրավորանքներ են սկսվում: Երիտասարդը երեկոյան չի զանգել իր ընկերուհուն:  

Իսկ նախկինում երբեք չէր մոռանում: Կամ էլ ավելի լուրջ վրիպում է թույլ տվել. մոռացել է նրա ծննդյան օրը եւ չի շնորհավորել: Աղջիկը տրանսի մեջ է ընկնում եւ արդեն պատրաստ է հավատալ, ոչ նա իրեն էլ չի սիրում: «Վրիպակների» ձեւերը տարբեր կարող են լինել: Սիրահարվածությունն ի վիճակի է մեծ քանակությամբ «ստեղծել» դրանք: Եվ իր  «մեղքը» հարթելու համար տուգանված զուգընկերը պիտի սիրելի կնոջը կամ տղամարդուն իր սիրո նորանոր ապացույցներ ներկայացնի: Սիրահարվածությունը, ըստ էության, երբեք հանգստության եւ ներքին ներդաշնակության զգացում չի տալիս: Սիրահարվածն ասես անընդհատ մասնակցում է «ամերիկյան բլուրների» ատրակցիոնի. նա կամ շատ լավ է զգում իրեն, կամ `շատ վատ: Սիրահարվածությունը ձեզ միշտ լարման մեջ կպահի, եւ դուք ստիպված կլինեք անընդհատ գնահատել ձեր զուգընկերոջ պահվածքը: Էրիխ Ֆրոմն իր   «Սիրո արվեստը» գրքում սիրահարվածության ապշեցնելու աստիճան հստակ սահմանում է ներկայացնում. «Չհասունացած սերն ասում է. «Ես քեզ սիրում եմ, որովհետեւ քո կարիքն ունեմ»: 

Մեկ այլ մարդու, որպես սիրո պահանջմունքի բավարարման միջոցի կարիքը. ահա սիրահարվածության անկյունաքարը: Սիրահարվածները տրամադրված են ստանալու: Աջակցություն ստանալ, ուշադրություն, քնքշանք, հոգատարություն: Բայց այ տալու պատրաստ չեն:  

3. Սեր

Էրիխ Ֆրոմից վերոհիշյալ մեջբերումը շարունակություն էլ ունի: Եվ այն վերաբերում է իսկական սիրո զգացման նկարագրությանը. «Հասուն սերն ասում է. «Ես քո կարիքն ունեմ, որովհետեւ սիրում եմ քեզ»: Սերը սիրահարվածությունից է աճում, բայց դրա հետ շատ քիչ ընդհանուր բան ունի: Իսկական սերը տրամադրված է տալու: Սիրող մարդը չի կարող լավ զգալ, եթե նա, ում սիրում է, իրեն վատ է զգում: Իսկական սերն անկեղծ է եւ անշահախնդիր: Այն իր զուգընկերոջից սիրո շարունակական ապացույցներ չի պահանջում:    Այն պահանջներ առաջ չի քաշում եւ պայմաններ չի դնում: Սիրող մարդն ի վիճակի է իր զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Արժե նշել, որ իսկական սերը կույր չէ: Այն տեսնում է զուգընկերոջ թերությունները, բայց դրանց հարգանքով է վերաբերվում:

Որովհետեւ սիրող մարդը ջանում է ընկալել իր զուգընկերոջ անհատականությունը եւ ճանաչել նրա բնավորության մանրագույն առանձնահատկությունները: Իսկ սիրահարվածությունը նման ճանաչողության չի ձգտում: Այն չափազանց տարված է իրենով` իր զգացմունքներով եւ ապրումներով: Իսկ սիրահարվածն իր սիրելի տղամարդուն կամ կնոջը տեսնում է միայն սեփական աշխարհընկալման պրիզմայով: Բայց մարդիկ այնքան տարբեր են:   Եվ ստացվում է, որ որոշ ժամանակից սիրահարվածությունն անցնում է եւ երկու զուգընկերն էլ հասկանում են, որ իրենք լիովին օտար մարդիկ են: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի մեջ տեսել է ոչ թե իրական անհատականությունը, այլ ընդամենը անհատի  այն իդեալական կերպարը, որը ձեւավորվել էր նրա գլխում:  Այն խոսքը, որն ասում է, թե ում ասես, հնարավոր է սիրել, իզուր չի ստեղծվել:  Սակայն խոսքն այստեղ ոչ թե սիրո, այլ սիրահարվածության մասին է: Մարդու համար բավականին հեշտ է ստուգել սեփական զգացմունքները, եթե հստակորեն հասկանա համակրանքի, սիրահարվածության եւ սիրո միջեւ տարբերությունները:  

1. Եթե զուգընկերոջ հետ շփման մեջ ձեզ ավելի շատ է դուր գալիս խոսել ձեր եւ ձեր հաջողությունների մասին, դա համակրանք է կամ սիրահարվածություն: Իսկ եթե դուք տրամադրված են ճանաչելու ձեր զուգընկերոջ անհատականությունը, դա սեր է: 

2. Եթե դուք անընդհատ զուգընկերոջից սիրո ապացույցներ` նվերներ, մեծ ուշադրություն, հոգատարություն եւ այլն ստանալու կարիք ունեք, դա սիրահարվածություն է: Սերն ինքնաբավ է եւ ընտրյալից ոչ մի զոհաբերություն չի պահանջում: 

3. Սիրող մարդը տրամադրված է տալու: Նրա համար կարեւոր է իր ներդրումը զուգընկերոջ անձի զարգացման գործում: Իսկ սիրահարվածը, ընդհակառակը, կջանա իր զուգընկերոջից ստանալ այն ամենը, ինչ նա կարող է տալ  (համբավ, սոցիալական կարգավիճակ, նյութական բարիքներ, եւ այլն): Որպես ամփոփում կուզեինք նշել, որ համակրելու եւ սիրահարվելու կարողությունը մատչելի է բոլորին: Բայց միայն հուզականորեն հասուն անհատականությունը կարող է լիովին ըմբռնել սիրո արվեստը: 

 

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ