Ուկրաինայի ԱԳՆ. Նախնական տվյալներով աղետի ենթարկված Boeing–ում երեք ուկրաինացի է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ԱԳՆ –ն հաստատել է, որ Դոնի Ռոստովում վթարի ենթարկված օդանավում, նախնական տվյալներով, Ուկրաինայի երեք քաղաքացի է եղել:
«Զոհվածների քաղաքացիությունը պարզելու հարցերով զբաղվում են Դուբայում ու Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանները: Բացվել են թեժ գծեր»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական բաժանմունքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում
Օդանավը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում,վթարի է ենթարկվել շաբաթ 3:42-ին: Օդանավը ընկել է վատ տեսանելիության պայմաններում Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Ռուսաստանի ԱԻՆ տվյալներով օդանավում 62 մարդ կար՝ 55 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Բոլորն էլ զոհվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



