Ստամբուլի ահաբեկչության զոհերի ու վիրավորների թիվն աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը՝ 36-ի։ Վիրավորներից 7-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն։
Առողջապահության նախարարի խոսքերով՝ ներկա դրությամբ 4 մարդ վիրահատվում է։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մուեզինօղլուն հայտարարել է, որ զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են՝ չհաշված մահապարտ ահաբեկիչը, իսկ վիրավորների թվում կան 12 օտարազգիներ՝ Գերմանիայի, Իրանի, Իսրայելի քաղաքացիներ։ Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 28 մեքենաներ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



