Պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում տեղական ժամանակով ժամը 11:00-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:
Ոստիկանությունը փակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: Պողոտային հարող Թաքսիմի հրապարակ արգելվել է մարդկանց եւ ավտոմեքենաների մուտքը:
CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործ է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



