Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն գեղեցկուհին, ում բոլորը տիկնիկ են անվանում, իմ աղջիկն է. Լայանան՝ դստեր առաջին տարեդարձի և ատամհատիկի մասին (բացառիկ լուսանկարներ)

ԼԱՅՖ

Երեկ՝ մարտի 18-ին, երգչուհի Լայանայի համար կրկնակի տոն էր՝ նա տոնում էր իր փոքրիկի առաջին տարեդարձն ու ատամհատիկը: Life.panorama.am-ը տոնական օրվա վերջում զրուցել է երջանիկ մայրիկի հետ եւ մանրամասներ իմացել:

«Էլինան իսկապես լուսավորեց մեր կյանքը, նրա ամեն քայլից, ամեն բառից ու շարժումից աննկարագրելի հուզվում եմ, հավատս չի գալիս, որ նա արդեն մեկ տարի է՝ կա մեր կյանքում. Ճիշտ մեկ տարի առաջ փոքրիկս լույս աշխարհ եկավ ու փոխեց ամեն ինչ, փոխեց անգամ իր բնականոն հունով ընթացող կյանքի գույները: Այսօր դստրիկիս նայում եմ ու հպարատանում՝ այն գեղեցկուհին, ում բոլորը տիկնիկ են անվանում, իմ աղջիկն է.,- պատմեց Լայանան:

Երգչուհին անձամբ էր զբաղվել տոնական օրվա կազմակերպչական հարցերով.

«Նախ պետք է ասեմ, որ ամուսինս ամեն ինչ թողել էր իմ որոշմանը, նա ասում է, որ այդ ամենը մայրիկի գործն է, իսկ այդ հարցում ինձ օգնության էր հասել քույրս՝ Լիաննա Մելքոնյանը: Որոշեցինք ծննդյան խնջույքը կազմակերպել մանկական սրճարանում եւ հրավիրել միայն մայրիկների եւ բալիկների, ստացվեց այնպես, որ միայն մեր հայրիկն էր ներկա: Երեկ շրջապատված էինք մեզ համար շատ թանկ մարդկանցով, ի դեպ նրանց շարքում կային նաեւ հայտնի փոքրիկներ Մոնթեն՝ Աստղիկի եւ Նարբեի որդին, Նոյը՝ Զառա Սահակյանի տղան, երգիչ Արմեն Դավթյանի բալիկները եւ այլք.,- նշեց երգչուհին, ով սիրում է իր եւ աղջկա ոճը համատեղելի դարձնել, իր խոսքերով, որպեսզի հեռվից հեռու հասկանալի լինի, թե Էլինան ում աղջիկն է:

Ինչպես նշեցիքն՝ երեկ ոչ միայն ծննդյան տարդարձ էր, այլեւ ատամհատիկ. Ըստ փոքրիկ Էլինայի ընտրության՝ նա դիվանագետ կամ տնտեսագետ պետք է դառնա.

«Ես ու ամուսինս շատ կցանկանանք, որ աղջիկս լուրջ մասնագիտություն ընտրի, ես առավել շատ կցանկանայի, որ նա բժշկուհի դառնա, քանի որ ինքս էլ էի ուզում ընտրել այդ մասնագիտությունը: Պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ մեր երկրում երգչուհի լինելը շատ բարդ է, դրա համար այնքան էլ չէի ցանականա, որ աղջիկս իմ ուղին շարունակի, թեպետ նա շատ երաժշտական փոքրիկ է, սիրում է քնել եւ ուտել երաժշտության ներքո»,- պատմեց Լայանան:

Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ փոքրիկն արդեն հասցրել է առաջին քայլերն անել ու բառեր արտասանել.

«Էլինան ծնվել է այծիկի տարում ու մի փոքր կամակոր է, որը հետո կշտկեմ, երբ մի փոքր մեծանա: Արդեն 10 օր է, առաջին քայլերն է անում, ուզում է միայնակ քայլել, բայց դեռեւս վախենում եմ թողնել, որ մենակ քայլի: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք, երբ առաջին անգամ արտասանեց մամա, պապա եւ տատա բառերը, հիմա զգում եմ, որ ուզում է  խոսել, բայց դեռ չի կարողանում, ինչպես ասում են՝ մենք արդեն բլբլում ենք.,- ժպիտով պատմեց նա:

«Էլինաս լացկան չէ, նա շատ հեշտ բալիկ է: Չափազանց ժպտադեմ է իմ աղջիկը, շատ է սիրում երեխաների, հենց տեսնում է նրանց, մոտենում ու համբուրում է, ես էլ կատակելով ասում եմ, եթե որոշեմ հաջորդ բալիկիս շուտ ունենալ, դա հատուկ Էլինայի պատվին է լինելու, բայց դե իրականում դրա մասին դեռեւս շուտ է խոսելը»,- զրույցն ավարտեց երգչուհի մայրիկը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա