Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

8 տարբերակ, որոնք կոգևորեն ու կօգնեն առաջ շարժվել

ԼԱՅՖ

Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են Ձեզ հաղթել: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու ամենահեշտ ճանապարհն է:

1. Ցավը շարժիչ ուժ է: Երբեմն կյանքը փակում է բոլոր դռները, որովհետև առաջ շարժվելու ժամանակն է: Մենք հաճախ տեղից չենք շարժվում, քանի դեռ հանգամանքները չեն ստիպում: Երբ դժվար ժամանակներ են սկսվում, շարժվեք այն կետից, որտեղ ցավն է: Չմոռանաք, թե ինչ դաս քաղեցիք: Ամեն մեծ հաջողություն պահանջում է արժանի ու համառ պայքար: Համբերատար ու վստահ եղեք, և ամեն ինչ կհարթվի` գուցե ոչ այս վայրկյանին, բայց մոտ ապագայում:

2. Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է: Դուք գիտեք, որ անձրևը միշտ էլ դադարում է:Երբ ձեզ ցավ են պատճառում, որոշ ժամանակ հետո «ապաքինվելու» եք: Եթե ամեն ինչ լավ է հիմա, վայելեք այն այս պահին, որովհետև այս պահը հավերժ չի ձգվի: Իսկ եթե ամեն ինչ վատ է, մի հուսահատվեք, քանի որ դա ևս հավերժ չէ: Անհանգստությունը պիտի առիթ չդառնա չժպտալու: Կյանքի ամեն պահը նոր սկիզբ ու նոր ավարտ է: Ամեն վայրկյան դուք 2-րդ հնարավորություն ենք ստանում: Ուղղակի օգտագործեք այն:

3. Անհանգստությունն ու բողոքը ոչինչ չեն փոխի: Ավելի լավ է փորձել անել ավելին և հաղթահարել անհաջողությունները, քան ոչինչ չանելով սպասել հաջողության: Ամեն ինչ չի ավարտվում մեկ պարտությամբ, ամեն ինչ ավարտվում է, եթե իրականում Դուք միայն դժգոհում եք: Շարունակեք փորձել: Անկախ նրանից, թե ինչ կունենաք արդյունքում, հիշեք, որ իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարում եք բողոքել ձեր խնդիրներից և սկսում եք շնորհակալ լինել ամենի համար, ինչ ստացել եք առանց խնդրելու:

4. Սպիերը Ձեր ուժի գրավականն են: Երբեք մի ամաչեք կյանքի թողած սպիերից: Թույլ մի տվեք, որ դրանք ստիպեն Ձեզ ապրել վախի մթնոլորտում, սպին դիտարկեք որպես ուժի նշան: Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց կյանքը լի է սպիերով: Դարձրեք այն կարգախոս. «Այո, ես դա արեցի: Հիմա ես ավելի ուժեղ եմ»:

5. Ամեն փոքր պայքար մի քայլ առաջ է: Համբերությունը սպասում չէ, այն լավ տրամադրության պահպանման գրավականն է` երազանքին հասնելու համառ աշխատանք: Նպատակին հասնելը շատ զոհողություններ կպահանջի: Այն կարող է բերել մենակության: Ամեն դեպքում մենակության զգացումը անհնարին շատ բաներ դարձնում է հնարավոր: Դուք ստանում եք պահանջված տարածությունը: Մնացածը Ձեր դիմադրողականության հարցն է: Եթե ձգտումը մեծ է, կհասնեք դրան` չնայած անհաջողություներին և տարաձայնություններին: Ամեն քայլին Դուք Ձեզ ավելի լավ կզգաք, քան պատկերացնում եք: Կհասկանաք, որ պայքարը խոչընդոտը չէ, այլ հենց ճանապարհն է:

6. Մյուսների բացասական արձագանքը Ձեր խնդիրը չէ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են Ձեզ հաղթել: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու ամենահեշտ ճանապարհն է: Երբ մարդիկ Ձեր մասին վատն ասեն, շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք: Ոչ մեկի խոսքի ազդեցությամբ մի փորձեք փոխվել: Դուք չեք կարող ամեն ինչ սրտին այդքան մոտ ընդունել, անգամ եթե դա անձանական բնույթի քննադատություն է: Մի կարծեք, թե մարդիկ դա հանուն Ձեզ են անում: Մարդիկ միշտ ու ամեն ինչ հանուն իրենց են անում: Եվ ամենից առաջ` երբեք մի փոխվեք, որպեսզի տպավորություն գործեք այն մարդկանց վրա, որվքեր կարծում են, թե Դուք այնքան էլ լավը չեք: Փոխեք ինքներդ Ձեզ, եթե այդ փոփոխությունը քայլ առաջ է և տանում է ավելի պայծառ ապագայի: Եթե հավատում եք ինչ-որ բանի, մի վախեցեք պայքարել: Մեծ ուժն օգնում է հաղթահարել անհաղթահարելին:

7. Հայտնի բան է` լինելու բանը կլինի: Դուք նոր ուժով եք լցվում, երբ հրաժարվում եք բողոքից ու նվնվոցից և սկսում եք ժպտալ ու գնահատել կյանքը: Ամեն պայքարի մեջ բարիք կա, եթե բաեք Ձեր սիրտն ու միտքը, կտեսնեք: Սիրեք կյանքը, վստահեք Ձեր ներքին ձայնին, կորցրեք և նորից գտեք երջանկությունը, սովորեք սեփական սխալների վրա: Սա երկար ճանապարհ է: Դադարեք անհանգստանալ, հարցեր տալ ու կասկածել: Ծիծաղեք, վայելեք Ձեր կյանքի ամեն պահը: Դուք չեք կարող իմանալ, երբ դա տեղի կունենա, բայց վերջնական արդյունքում կհայտվեք այնտեղ, որտեղ պետք է հայտվեիք:

8. Ուղղակի շարունակեք առաջ շարժվել: Մի վախեցեք հիասթափությունից, մի վախեցեք կրկին սիրել: Հիշեք, որ համարձակությունը սքանչելի է: Գտեք Ձեր սրտում այն, ինչը կստիպի մյուսներին ժպտալ: Հիշեք, որ Ձեզ շատ մարդ պետք չէ, մի ձգտեք շատ «ընկերներ» ունենալ: Ուժեղ եղեք դժվար պահերին: Հիշեք, որ տիեզերքը իրականացնում է ամեն ճիշտ երազանք: Ընդունեք Ձեր սխալը և դրանից դասեր քաղեք: Միշտ հետ նայեք, տեսեք, թե ինչերի եք հասել և հպարտացեք Ձեզնով: Ոչ մեկի համար մի փոխվեք, եթե Դուք դա չեք ուզում: Ավելի շատ գործեք, ավելի հեշտ ապրեք և երբեք մի դադարեք առաջ շարժվել:

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն Մանվելյան