Բրյուսելը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների 33-րդ գլուխը կբացի. Տուսկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիություն-Թուրքիա համաձայնագիրը «արծաթե փամփուշտ» չէ, սակայն դա միգրացիայի հարցում ԵՄ համապարփակ ռազմավարության մի մասն է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով Եվրամիություն-Թուրքիա համաձայնագիրը համապատասխանում է եվրոպական եւ միջազգային օրենքներին: Եվրոպայում յուրաքանչյուր փախստականի անհատական մոտեցում է ցուցաբերվել: «Մենք հավասարակշռված առաջարկ ունենք, որը հաշվի է առնում նաեւ Կիպրոսի մտահոգությունը»,- նշել է Տուսկը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, Տուսկը նշել է, որ Բրյուսելը համաձայնել է Գերմանիայի նախագահության շրջանում բանակցությունների 33-րդ գլուխը բացել:
«Եվրամիություն-Թուրքիա համաձայնագիրը ուժի մեջ կմտնի արդեն այս կիրակի՝ մարտի 20-ին: Դրա իրականացումը տեղի կունենա աստիճանաբար՝ մեկը մեկի դիմա սկզբունքով»,- հավելել է Դոնալդ Տուսկը:



