Կործանված Boeing-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:
«Բոլորի մարմիններն ու մարմնի մասերը դուրս են բերվել վթարի վայրից եւ ուղարկվել փորձաքննության»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները, եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



