Ադրբեջանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումները պակասել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում արտասահմանյան կապիտալ ներդրումների ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 37,9 տոկոսով նվազել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com կայքը' հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին:
Պետվիճկոմի զեկույցի համաձայն' Ադրբեջանում հիշյալ ժամանակաշրջանում կատարված ներդրումների 84,3 տոկոսն արվել է Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Մալազիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներդրողների կողմից:
Նավթի գների անկման եւ ադրբեջանական ազգային փոխարժեքի' մանաթի երկու անգամից ավելի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգանաժամի պատճառով արտասահմանցիները խուսափում են այդ երկրում ներդրումներ կատարել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



