Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները կլինեն այսօր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը տեղափոխվել են Մոսկվա՝ գաղտնազերծման համար:
Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների աղբյուրները:
«Հատուկ չվերթով ինքնաթիռի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա: Եթե դրանց ժապավենն ամբողջական լինի, ապա այսօր արդեն օրվա երկրորդ կեսին կստացվեն դրանց նախնական տվյալները»,-ասել է աղբյուրը:
Նախօրեին Ռուսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հաղորդել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված ինքնագրիչների վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են ապակոդավորվել:
«Առաջին զննությամբ կարելի է ենթադրել, որ երկու ինքնագրիչները կապակոդավորվեն: Դրա արդյունքներով ու օդանավի կոնստրուկցիայի տարրերի փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել ավիավթարի պատճառները»,-ասել է Ներադկոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



