Քեմերոնը խոստովանել է, որ իրեն վախեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հեռանկարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի բացառում Միացյալ թագավորության դուրս գալը ԵՄ-ից, եթե անդամակցության պահպանման կողմնակիցներն անհրաժեշտ ակտիվությունը չդրսևորեն հասարակության մեջ՝ ամռանը սպասվող հանրաքվեին ընդառաջ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին գործիչը անձամբ հայտնել է The Independent on Sunday թերթին տված հարցազրույցում:
«Ինչի՞ց եմ ես վախենում. մասնակցության ցածր աստիճանից: Շատերը կարող են մտածել, որ ԵՄ-ում մնալը խելամիտ է, և թող ուրիշները քվեարկեն իմ փոխարեն: Այդպես անել չի կարելի»,-ասել է նա:
Քեմերոնի խոսքով՝ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցներն ու հակառակորդներն այժմ հավասար են, և այդ պատճառով՝ մասնակցության ցուցանիշը կարևոր գործոն է դառնալու:
«Քվեարկությունը շատ լարված է լինելու, դրանում կասկած չկա»,-ասել է գործիչը: Նա նաև հայտարարել է, որ Միացյալ թագավորությանը 7-10 տարի կպահանջվի, որպեսզի հաղթահարի։
ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:



