Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Ուզբեկստանի նախագահի դեմ դավ նյութողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող Ուզբեկստանի քաղաքացու, որին կասկածում են Ուզբեկստանի նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է քաղաքի ոստիկանության աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, 1983 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացին միջպետական հետախուզման մեջ էր՝ իշխանափոխության կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով դավադրություն նախապատրաստելու համար: Նրան նաեւ կասկածում են անջատողական կազմակերպություն ղեկավարելու մեջ:
Նշենք, որ 1991 թվականից Ուզբեկստանի անփոփոխ նախագահն Իսլամ Քարիմովն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



