Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Յուրաքանչյուրն էլ կուզենա ինձ հետ համբուրվել. համբույրի տեսարանների համարձակ դերասանները. Ռաֆայել Երանոսյան (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Armlur.am-ը գրում է․

Հայկական կինոյում շատ չեն այն դերասանները, որոնք համաձայնել են նկարահանվել համբույրի տեսարաններում: «Ժողովուրդ»-ն իր ընթերցողներին է ներկայացնում զրույցների շարք, որում ընդգրկել ենք ամենահամարձակ դերասան-դերասանուհիներին:

Մեր այսօրվա զրուցակիցը Ռաֆայել Երանոսյանն է, ով անդրադարձել է բաց տեսարանների վերաբերյալ հայ հանդիսատեսի շրջանում տարածում գտած թյուր կարծրատիպերին: Դերասանը նաեւ կարծիք է հայտնել, թե ինքն այսօր այնպիսի կարգավիճակում է, որ յուրաքանչյուրն էլ կուզենա իր հետ համբուրվել:

12499561_1015950201819379_883387993_o

-Ռաֆայե՛լ, ո՞րն էր այն առաջին ֆիլմը, որտեղ հանդես եկաք համբույրի տեսարանում:

-Ընդհանրապես ես սկսել եմ համբուրվել 14 տարեկանից: Իրական կյանքում էլ ես հենց այնպես չեմ համբուրվում. յուրաքանչյուր համբույր ինձ համար արվեստ է, մշակույթ: Իսկ առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվեցի նման տեսարանում, «Սկոտչ եւ վիսկի»-ն էր (2015թ., բեմադրող ռեժիսոր` Արշալույս Հարությունյան), որտեղ իմ խաղընկերուհին Լուիզա Ներսիսյանն էր: Կարծում եմ` ֆիլմը էսթետիկ առումով բարձր որակ ունի: Այնտեղ կան ե՛ւ համբույրի, ե՛ւ մերկանալու տեսարաններ, սակայն ոչ մի վուլգար, ավելորդ բան հանդիսատեսը, իմ կարծիքով, չի գտնի:

-Նման տեսարաններում թերեւս ավելի հեշտ է նկարահանվել անծանոթ մի դերասանուհու, քան երկար տարիների կոլեգայի հետ:

-Ոչ մի բան հեշտ չի: Անծանոթի հետ էլ է դժվար, ծանոթի հետ էլ: Եվ, ընդհանրապես, խաղալը հեշտ բան չէ: Մարդիկ կարող են մտածել` ի՞նչ են անում որ. նկարահանվում են, պաչպչվում, հետո էլ ասում են` գործ ենք անում: Ասեմ, որ այդ մարդիկ չարաչար սխալվում են: Մի պահ պատկերացրեք, որ 40-50 հոգի նստած Ձեզ են նայում, իսկ Դուք պետք է համբուրվեք, բնական է, որ ակամայից լարվածություն է առաջանում: Ես թատրոնում էլ միշտ ունեցել եմ նման տեսարաններ: Այնտեղ, իհարկե, տվյալ պահին «ականատեսների» թիվը շատ ավելի մեծ է` առնվազն 200 հոգի:

-«Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերայից հետո սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին Ձեր հոնքերի ձեւափոխությունը եւ մեղադրանքներ հնչեցրել Ձեր հասցեին, թե հայ տղամարդը իրավունք չուներ նման բան անելու եւ այլն: Ի՞նչ եք կարծում՝ այս մտածելակերպը որտեղի՞ց է գալիս, եւ ինչպե՞ս է հնարավոր դրանից ազատվել:

-Ես ընդամենը ուզում էի համոզիչ երեւալ եւ կերպարս ամբողջական ներկայացնել: Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ չենք կարող խաբել հանդիսատեսին, որը հասցրել է տեսնել ամեն ինչ: Մենք էլ ենք ուզում տեղում չդոփել, ժամանակին համընթաց գնալ ոչ միայն համապատասխան զգեստի եւ սանրվածքի ընտրության, այլեւ մի շարք այլ հարցերում: Այսօր, երբ հանդիսատեսին ներկայացնում ես սիրային տեսարան, նա ցանկանում է տեսնել նաեւ իրական համբույր: Ես վստահ եմ, որ Ալ Պաչինոյի եղբոր աղջկան չի հետաքրքրում, թե իր հորեղբայրը ինչպես է համբուրվում եւ ում հետ: Իսկ հայերիս մոտ այդպես չէ, չգիտեմ` ինչու: Մենք պետք է փորփրենք, ասենք. «Ըհըն, եթե ֆիլմում համբուրվում են, ուրեմն սրանք իրար հետ են»: Չգիտեմ` այդ մտածելակերպը որտեղից է գալիս, բայց երբ գտնեմ, «վառելու եմ», որ պրծնենք դրանից:

12278251_1015950308486035_1413414538_n

-Հետաքրքիր է, որ այդ քննադատները հաճույքով դիտում են, օրինակ, բրազիլական սերիալներ, ամերիկյան ֆիլմեր, որոնցում առկա բաց տեսարանները նրանց համար բնական են եւ սովորական:

-Դե, մենք պետք է միշտ քննադատենք, այնքան պարապ ենք, որ պետք է քննենք ուրիշների արածը: Ամերիկյան ֆիլմերում բաց կուրծք ցուցադրել կարելի է, իսկ հայ դերասանուհիների դեպքում, եթե նման բան տեսնեն, ոմանք կասեն՝ ամո՛թ սրան, սա մարդ չունի՞:

–Եղե՞լ են դեպքեր, որ Ձեր խաղընկերուհիները թատրոնում կամ էկրանին հապաղեն Ձեզ հետ հանդես գալ համբույրի տեսարանում կամ հրաժարվեն դրանից:

-Իմ բախտը բերել է այնքանով, որ գործընկերուհիներս եղել են պրոֆեսիոնալ, եթե պետք է եղել համբուրվել, ուրեմն գնացել են այդ քայլին: Բացի այդ` ես այնքան ապաշնորհ չեմ, որ իմ խաղընկերուհին չուզենա ինձ հետ խաղալ, ես այսօր այնպիսի կարգավիճակում եմ, որ յուրաքանչյուրն էլ կուզենա ինձ հետ համբուրվել (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան 

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ