Ղազախստանում ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը գերազանցել է 77%-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂախազստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 77.1%: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կուանդիկ Թուրղանկուլովը:
Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 21:00-ին, հիմա անցել են ձայների հաշվարկին: Նախորդ՝ 2012 թվականի հունվարին կայացած Մեջլիսի ընտրություններում մասնակցությունը կազմել էր 75.45%:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, խորհրդարանի Ստորին պալատում տեղերի համար քաղաքական 6 ուժ էր պայքարում. իշխող «Նուր Օթան» (Հայրենիքի լույս), «Աք ժոլ» (Լուսավոր ուղի), «Աուիլ» (Գյուղ), «Բիրլիք» (Միասնություն), Ղազախստանի կոմունիստական ժողովրդական, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



