Ոստիկանությանը և հատուկ նշանակության ջոկատներին հրամայել են պատրաստ լինել Լոնդոնում ահաբեկչություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի ոստիկանությունը և հատուկ նշանակության SAS ջոկատները հրաման են ստացել պատրաստ լինելու Լոնդոնի փողոցներում սպասվող ահաբեկչություններին, հայտնում է Times պարբերականը:
«Ուժայինները հայտնել են պատրաստվելու 10 հաջորդական ահաբեկչական հարձակումների»,- ասվում է պարբերականի հաղորդագրությունում:
«Մենք տիրապետում ենք 3 միաժամանակյա հարձակումների ժամանակ գործողությունների պլանին, սակայն Փարիզի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ քանակի հարձակումների: Մենք պատրաստ ենք, եթե որևէ մեկը փորձի կատարել 7, 8, 9, 10 հարձակումներ»,- մեջբերում է պարբերականը կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:
Բացի դրանից՝ Լոնդոնին մոտ գտնվող բանակային զորամասերը նույնպես բերված են պատրաստության վիճակի, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնեն SAS-ին: Նմանապես հատուկ թիմ է ստեղծվում Օքսֆորդշիր կոմսությունում, ովքեր անհրաժեշտության դեպքում կկարողանան չեզոքացնել քիմիական կամ կենսաբանական սպառնալիքները:
Պարբերականի տվյալներով` Լոնդոնը կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակումների Սիրիայից վերադարձած ահաբեկիչների կողմից:



