Նազարբաեւի կուսակցությունը հաղթանակ Է տարել Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մարտի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել Է քվեների 82,15 տոկոսը: Այս մասին հայտարարել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը:
ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունն (ՂԿԺԿ) ստացել Է ձայների 7,14 տոկոսը, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունը՝ 7,18 տոկոսը, «Բիռլիք» («Միասնություն») կուսակցությունը՝ 0,29 տոկոսը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1,18 տոկոսը, «Աուիլ» («Գյուղ») ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը՝ 2 տոկոսը:
«Այսպիսով, «Նուր Օթան», «Ակ ժոլ», ՂԿԺԿ կուսակցությունները հաղթահարել են յոթտոկոսանոց արգելքը, ինչը նրանց թույլ Է տալիս ներկայացված լինել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսում (ստորին պալատում)»,- հայտարարել Է Տուրգանկուլովը:
Ավելի վաղ ԿՀԸ-ն հրապարակել Է մասնակցության նախնական տվյալները, որը կազմել Է ռեկորդային 77,1 տոկոս: Ինչպես հայտնել Է Տուրգանկուլովը, հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ վերջանական տվյալները կհրապարակվեն մատի 26-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



