Դոնի Ռոստովում ավիաաղետի զոհերի հարազատներն արյուն են հանձնել ԴՆԹ-փորձաքննության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնի Ռոստովում մարդատար Boeing-ի կործանման հետեւանքով 51 զոհվածների հարազատներն արյուն են հանձնել ԴՆԹ-փորձաքննության համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ շտաբում:
Զոհվածների մարմինների նույնականացման համար ծագումնաբանական նյութի ընդունման ընթացակարգն սկսվել Է մարտի 20-ին: Այդ աշխատանքը կշարունանկվի նաեւ մարտի 21-ին:
Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրԷջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի Է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում Էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



