Բացահայտվել է Փարիզում հարձակումներ կատարած զինյալների եւս մեկ հանցակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի իշխանությունները պարզել են այն ահաբեկիչների հանցակիցներից մեկի ինքնությունը, որոնք 2015 թվականի նոյեմբերին հարձակումներ կատարեցին Փարիզում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Բելգիայի դատախազությունը:
Դեկտեմբերի սկզբին Բելգիայի իշխանությունները հետախուզում Էին հայտարարել Սալահ Աբդեսլամի՝ Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալի երկու ենթադրյալ մեղսակիցների նկատմամբ: Հանցակիցներն օգտագործել Էին կեղծ բելգիական ինքնության հավաստագրեր՝ Սամիր Բուզիդի եւ Սուֆիան Քայալի անուններով:
«Հետաքննությանը հաջողվել Է պարզել, որ կասկածյալ Սուֆիան Քայալն իրականում Լաաշրաուի Նաջիմն Է՝ ծնված 1991 թականի մայիսի 18-ին»,- հայտնել Է դատախազությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



