Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհրաժեշտ է 200 տարի կանանց և տղամարդկանց 50/50 համամասնություն պահովելու համար․ փորձագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2011-ից գործող գենդերային խմբի կողմից կառավարությանն առաջարկվել է Ընտրական օրենսգրքի նախագծում բարձրացնել կանանց և տղամարդկանց համամասնությունը՝ նախկին 20/80 տոկոսը դարձնելով 30/70։ Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց womennet.am կայքի խմբագիր, կանանց խնդիրներով զբաղվող փորձագետ Թամարա Հովնաթանյանը։ Նրա խոսքով՝ առաջարկը միտված է ապահովել կանանց ավելի լայն ներկայացվածություն թե՛ Ազային ժողովում, թե՛ ՏԻՄ-երում։

«Առաջարկելու ենք նաև հանել գործող օրենսգրքում և նախագծում տեղ գտած խտրական մոտեցումը, որ կանայք ընտրացուցակներում պետք է ներգրավված լինեն երկրորդ տեղից սկսած՝ յուրաքանչյուր 5-յակում։ Առաջարկելու ենք կանանց ներգրավել ցուցակի առաջին եռյակում՝ առաջին համարից սկսած»,- ասաց Հովնաթանյանը՝ բացատրելով, թե ինչու է կարծում, որ այդ դրույթը խտրական է։

Նրա խոսքով՝ նախորդ ընտրությունների ընթացքում բոլոր կուսակցությունները, օգտվելով գործող նորմից, կանանց ներգրավեցին վեցերորդ տեղից սկսած, իսկ կուսակցությունների ցուցակներում անցողիկ տեղերը հինգն էին։ «Արդյունքում՝ կուսակցությունների ցուցակում ունեցանք կանանց 23 տոկոս ներկայացվածություն, սակայն դե-ֆակտո, 10 տոկոս կին էր ներկայացված Ազգային ժողովում։ Այս պարագայում մեծ դեր խաղացին նաև կանանց ինքնաբացարկները, երբ ինքնաբացարկ հայտնած կանանց փոխարինեցին տղամարդիկ՝ չեզոքացնելով կանանց տրվող քվոտաները»,- ասաց փորձագետը։

Այդ պատճառով գենդերային խումբն առաջարկում է պարտադիր սահմանել, որ ինքնաբացարկ հայտնած կանանց պետք է փոխարինեն տղամարդիկ, ինչը կպահպանի իրական քվոտան։ Պատասխանելով մեր հարցին, թե, այնուամենայնիվ, եթե իշխանությունները չընդունեն այդ առաջարկությունները, արդյո՞ք մոտ ապագայում կարող ենք ունենալ, օրինակ՝ կին քաղաքապետներ՝ հիշեցրեց, որ վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների խոշորացման պատճառով կանանց թիվը երեք անգամ պակասել է։

Հետաքրքվեցինք, թե արդյոք իշխանություններն այս տեմպերով կարող են կատարել իրենց խոստումը, այն է՝ մինչև 2030 ապահովել կանանց և տղամարդկանց 50/50 տոկոս համամասնություն, ինչին ի պատասխան Հովնաթանյանն ասաց, որ անցած 20 տարվա ցուցանիշների համաձայն՝ Ազգային ժողովում կանանց համամասնությունը բարձրացել է 4 տոկոսով՝ 6-ից դառնալով 10։

«Եթե այդ տեմպերով շարունակվի, նման համամասնություն ապահովելու համար պետք է 200 տարի»,- խոսքը եզրափակեց Թամարա Հովնաթանյանը։

Լիլիթ Լալայան

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից