Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սոս Ջանիբեկյանը՝ ամուսնության և երեխա ունենալու մասին. BlogNews-ի նոր ֆոտոշարքն ու անկեղծ հարցազրույցը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Սոս Ջանիբեկյանին ճանաչում եմ մի քանի տարի. այս ընթացքում նրանից մի շարք հարցազրույցներ եմ վերցրել՝ անկեղծ, գործնական, անձնական. նա միշտ խոսել է ներկայի, պահը վայելելու մասին, այս զրույցի ժամանակ առաջին անգամ նկատեցի, որ Սոսը խոսում է ապագայի մասին։ Իր բնորոշմամբ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը լրջացել է։

BlogNews-ը Սոսի հետ անկեղծ զրույց ու հետաքրքիր ֆոտոշարք է ունեցել Սևանի ափին։ Մեր խոսակցության առանցքային մասը նրա հայրը՝ Կարեն Ջանիբեկյանն էր, իրենց հարաբերությունները։ Հոր մասին Սոսն անընդհատ ներկա ժամանակով էր խոսում։ Դերասանի խոսքով՝ հիմա ավելի շատ է հոր հետ, քան նրա կենդանության օրոք։

-Երբ ասացի, որ ուզում ենք քեզ հետ ֆոտոշարքը Սևանում անել, առաջին արձագանքդ էր՝ «թույն ա» ։) Բնությանը մո՞տ մարդ ես։

-Հա ու շատ հաճախ մաքրվում եմ բնությամբ. առօրյաումս պարտադիր պետք է բնության հետ ինչ-որ առնչություն ունենամ։ Ինձ համար ցավալի է, որ մարդկությունը գնում է դեպի բնության ոչնչացում, հեռվանում է բնությունից. որտեղ մարդը հայտնվում է, ցավոք, վերացնում է շրջակա բնությունը։

Ինձ համար կարևոր մի փաստ կա. բնությանը մոտ ինձ տարել է հայրս՝ Կարեն  Ջանիբեկյանը, իսկ նա ավելի շատ բնության տարերքների մարդ էր, քան ցիվիլիզացիայի։  Նա բնության նման ներդաշնակ կարող էր լինել, բնության նման բռնկուն ու անկանխատեսելի։  Նա ուներ բնազդային իմաստություն՝ «мудрое сердце»։ Կյանքի վերջին 5 տարին հայրս ապրեց Գառնիում, բերքատու ծառեր տնկեց. միշտ իր ձեռքով  մշակեց հողամասը։ Նա ամբողջ օրը կարող էր զբաղվել հողի, ջրի, ծառերի, բնության հետ, խոսել նրանց հետ, կապվել ընկերանալ։ Իմ մանկությունն անցել է  այժմյան Հյուսիսային պողոտայում, մեր շենքը չի քնդվել, բայց այն ժամանակ դիմացի բարձրահարկները չկային, և Արարատը մեզ երևում էր ամենապարզ վիճակում, հայրս ամեն առավոտ արթնանում էր, նայում Մասիսին ու կատարյալ ճշմարտությամբ որոշում օրվա եղանակն ու էներգետիկան։

-Սևանում հաճախ էիր հիշում պապայիդ, ինչ-որ պահի տպավորություն էր, որ մտքով իր հետ ես։ Նույնիսկ մի արտահայտություն արեցիր՝ հիմա ավելի շատ եմ պապայի հետ, քան այն ժամանակ։

- Նա ինձ համար կատարյալ հայր է եղել։ Ես լողալ սովորել եմ Սևանում՝ հորս օգնությամբ։ Սար բարձրանալ, ձի, հեծանիվ քշել, շախմատ, բլոտ խաղալ, ծառը ճիշտ տնկել, բերքը հավաքել, հող մշակել, մեքենա վարել, մի խոսքով՝ ինձ ամեն ինչ հայրս է սովորեցրել։ Նա ինձ տվել է ամենաթանկ դասերը՝ կյանքի և բնության դասերը։ Դրա համար ամեն անգամ բնությանն առնչվելիս ինքը ներկա է, կարծես իր աչքերով, իր հետ վայելեմ էդ ամենը։

Նա խելագարվում էր Սևանի համար: Երբ տան ծորակը մեկը բաց էր թողնում, շատ լուրջ կռիվ էր անում ու վիրավորվում, որովհետև Սևանի ջուրն ես կորցնում, ինքը կարող է չխոսեր մարդու հետ, ով բնության, Սևանի հանդեպ վատ վերաբերմունք ուներ,  աղտոտում էր այն։ Ես էլ եմ այդպիսին, բնության հանդեպ վերաբերմունքը ինձ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց հորս մոտ դա ծայրահեղ էր։

Ես եկա այն ճշմարտության, որ երևույթի բացակայությունը կարող է ավելի մեծ ներկայություն լինել, քան երբ ինքը ներկա է։ Հիմա ես ամեն պահ հորս հետ եմ, առավել ևս՝ երբ բնության ու երաժշտության  մեջ եմ, որովհետև մանկուց հորս երաժշտության՝ ջազերի, դասականի մեջ եմ մեծացել։ Նա կարող էր Բեթհովեն, Բախ լսել ու լացել, այդպես նա մաքրվում էր։ Նույնն էլ բնության դեպքում. ինքը ցիվիլիզացիայի մարդ չէր ու չէր սիրում այդ ռոբոտացված, արագ, շահախնդիր, սուտ վիճակները։

-Փաստորեն, քո ներքուստ մաքրվելու պրոցեսը նույն  կերպ է լինում. դու էլ ասացիր՝ եթե մի 5 րոպե նստեմ ափին, կարող է լացեմ, բայց ոչ որովհետև տխուր էիր։

-Բնության գրկում միջավայը տրամադրում է։ Ինձ համար լացելը տխրություն չի։ Հոգեպես մաքրվելու պրոցեսը շատ կարևոր է, դու անընդհատ չես կարող ապրել այս կենցաղում, ռոբոտացման  մեջ ու չունենաս ներքին հանգստություն։

-Նմանվե՞լ ես, թե՞ ուզում ես նմանվել պապայիդ։

-Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ նմանվեմ իրեն, որովհետև մեր իրականության մեջ շատ բարդ է լինել այդքան խիզախ, անկեղծ, արդար։ Սակայն հիմա ինքը կարծես հետևի իմ ապրելակերպին ու  վարքին, փորձում եմ հանկարծ չանել էնպիսի բան, որին ինքը դեմ էր, որովհետև հիմա մենք իրար հետ ենք ապրում, ինքն իմ մեջ է, իմ կողքին, ավելի, քան այն ժամանակ։

-Հաճա՞խ էիք վիճում։

-Հա, շատ։ Ինքը միշտ քֆրտել ա ինձ... դե ես ջահել էի, իմ կյանքն էի վայելում։ Երբեք չեմ գիտակցել (իմացել եմ, բայց չեմ գիտակցել), որ կարող է գա մի օր, որ ինքը չլինի։ Ես ծնվել եմ, ինքը կար ու ինձ թվում էր՝ միշտ լինելու է։

Նյութը գողացել ենք Blognews.am-ից

-Հաճախ ներկայով ես խոսում իր մասին, հիմա էլ չե՞ս գիտակցում, որ նա այլևս չկա։

-Ճիշտն ասած՝ չէ։ Որպես փաստ ընդունում եմ, բայց  չեմ հավատում ու գիտակցում։

-Առհասարակ, չե՞ս հաշտվում կորուստների հետ։

-Ինձ համար կորուստ չկա, մահն էլ կորուստ չի, որովհետև ոչինչ իմը չէ։ Նույնիսկ ես իմը չեմ. իմ ճակատագրինն եմ, կյանքինն եմ, Աստծունն եմ ու վերջում էլի գնալու եմ... Ես ինձ տանում եմ այդ ճշմարտությանը։ Դարեր շարունակ աշխարհը եղել է իր կանոններով՝ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Երբ ինչ-որ բան կորցնում ես ու տխրում ես, ընդամենը քո էգոյի խնդիրն է։ Անիմաստ է ինչ-որ բանից կառչել, ասել՝ իմն է, մեկ է՝ ամեն ինչի մի օր հրաժեշտ ես տալիս։ Երբ մարդիկ գիտակցեն, որ ոչինչ իրենց սեփականությունը չի, բաժանումներն էլ քիչ  կլինեն, մարդիկ էլ երջանիկ կլինեն։

-Հե՞շտ ես հրաժեշտ տալիս։

-Չէ, շատ դժվար, բայց գիտակցված, որ պիտի ազատ թողնես այն, ինչ քեզնից հեռանում է, որ  գա այն, ինչն իսկապես քոնն է։

-Սոս, տեսակով կենցաղից վեր մարդ ես, բայց հաճախ առօրյայում ինքդ քեզ կենցաղով ես շրջապատում։

-Ես կենցաղով ապրում եմ... Պետք է քո մատերիալ և հոգևոր աշխարհները բալանսի մեջ պահես, որ չընկնես դեպերսիայի մեջ։ Պատանեկության շրջանում ես ապրում էի հոգևոր, զգացմունքի արժեքներով, ինձ համար նյութական ամեն բան սուտ էր, ու դա բերում էր իրականության հետ բախման։ Հետո հասկացա, որ հոգու և մարմնի բալանսը պետք է ճիշտ պահել։ Քո ներդաշնակությունն ու երջանկությունը գալիս է, երբ կարողանում ես այդ ամենը ճիշտ բալանսի մեջ պահել։

-Հիմա ներդաշնա՞կ ես։

-Չգիտեմ... մեկ հա, մեկ չէ։ Էս փուլում ավելի ներդաշնակ եմ, որովհետև ավելի  աչալուրջ մտնում կյանք , քանի որ 30 տարեկանի շեմին արդեն ամեն բան ներելի չէ։ Հիմա տղամարդու քայլեր եմ անում՝ տուն եմ սարքում, ծառ եմ տնկում, մեքենա եմ գնում, ինձնով եմ զբաղվում... լրջացել եմ, կյանքի, երազանքներիս հանդեպ վերաբերմունքս ավելի լուրջ է դարձել։ Այն ժամանակ ինձ ներում էի ժամանակի կորուստը, անձս վատնելը, հիմա փորձում եմ ավելի կառուցողական ու ներդրողական ապրել, այսինքն՝ անձս ոչ թե ծախսել, այլ ներդնել իմ կյանքի մեջ։

-Մնում է ամուսնանալն ու երեխան ։)

-Դա մինչ օրս էլ ինձ համար պարտադիր կամ նպատակ չէ։ Դա կգա, երբ կգա, բայց ժամանակին ինձ համար շատ հեռու իրականություն էր ամուսնանալը, երեխա ունենալը։  Հիմա ավելի մոտ է։ Երբ ասում են՝ մեծանում ես, «նստում» ես, ճիշտ է։ Այն ժամանակ ես սուր զգացողությունների սով ունեի, հիմա հագեցել եմ։ Հիմա ավելի հաճելի ու կոնֆորտ են հանգիստ զգացողությունները։ Այն ժամանակ միայն պահն էի վայելում, հիմա այն ներդնում եմ հաջորդ պահի համար. ուզում եմ ավելի կառուցողական ու հեռանկարային ապրել։

-Ինչի՞ պակաս ունես հիմա։

-Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։ Ռոմանտիզմն ամենօրյա ապրելակերպ է, տեսակ, ոչ թե արարք։ Իմ բոլոր ընկերները ռոմանտիկ են և ես փորձում եմ շրջապատվել ռոմանտիկ, խորը մարդկանցով։ Մենք կարող ենք միասին արևածագ  դիմավորել, Կասկադի վերևում մի շիշ գինի խմնեք, բնութայն գրկում երաժշտություն  լսենք, բայց ռոմանտիկ մարդիկ պակասել են։ Աշխարհի մեծ գրականությունները, ֆիլմերը, կտավները, ստեղծագործությունները, ի վերջո, ամենամեծ երևույթը՝ երեխան՝ ծնունդը, ռոմանտիզմի արդյունք են։ Ես կուզեի մեզ քաջ հայտնի մեծահարուստներին ոչ թե խաղասրահներում կամ դղյակներում տեսնեի, այլ մի նավակի մեջ ընտրյալի հետ գինի խմելուց։

Մի ժամանակ մտածում էի՝ ինչպիսին պիտի լինի կինը, որ ընտրեմ իրեն։ Ես ամեն տարիքում տարբեր չափանիշների, որակումների միջով անցա, ինձ համար շատ «բանալնի» և սենտիմենտալ էր բարությունը, բայց ես հասա նրան, որ մարդը իսկապես պետք է լինի բարի։ Ես սիրում եմ միայն բարի մարդկանց, ուզում եմ կյանքս կապել միայն բարի մարդու հետ ու ուզում եմ շրջապատված լինել միայն բարի մարդկանցով։ Ամենակարևորը, որ բարությունը, ոչ թե ճարահատյալ, այլ ցանկալի ընտրություն լինի։ Ինձ համար սա երկար հարց է՝ ինչու պետք է մարդը բարի լինի, կարող է չար լինել.  ցանկացած երեխա անգիտակցաբար՝ ինտուիտիվ սիրում է բարի հերոսների, մարդու մեջ ի սկզբանե բարին է դրված։ Մարդը չարի և բարու պայքարն է, միջոց, որ աշխարհը պայքարի բարի և չարի համար։ Ես կուզեմ, որ իմ երեխան էլ գիտակցված բարություն անի։

-Փաստորեն, քեզ հիմա քո ռոմանտիկ, բարի սերն է պակասում։)

-Հա:) Ես մենակ էլ եմ  լիարժեք, միշտ նշել եմ, որ ես կես չեմ ու կիսատ մարդու չեմ ուզում, առավել ևս՝ ինձ կես չեմ ուզում, բայց  ինձ շարունակության կարիք, իհարկե, ունեմ։

-Կյանքին ավելի լուրջ ես նայում, արդեն երեխա ունենալու մասին ես մտածում, որովհետև մեծացե՞լ ես, թե՞ գալիս է մի պահ, երբ բնազդաբար, հոգեպես զգում ես հայր դառնալու կարիք։

-Հայր դառնալը բնազդային ցանկություն է։ Մենք ունենք 2 հիմնական բնազդ՝ ինքնապահպանությունը և քո շարունակությունը։ Իհարկե, ես ուզում եմ, որ իմ գենը, ցեղը, հորս արյունը շարունակվի, բայց հասկանում եմ, որ դա կլինի իր ժամանակին։ Ես երբեք իրադարձություններն արհեստականորեն չեմ արագացնում, որովհետև երբ իրադարձությունները զարգացնում ես հանուն պայծառ ապագայի, գալիս ու հանդիպում ես քո իրական անցյալին։

Հիմա երազանքներս են փոխվել, ավելի կառուցողական երազանքներ ունեմ, ինչ-որ չափով մատերիալիստ եմ դարձել։ Շատ եմ ձգտում դեպի գեղեցիկ կյանք։ Եթե այն ժամանակ կարող էի 3  քմ մեջ, ճռճռան մահճակալի վրա, վատ սնունդ ուտելով իմ սիրած աղջկա հետ ֆիլմ դիտեի, անընդհատ ապրեի այդ ծխած ծխի մեջ՝ խենթ արվեստագետի ոգով, ու դա ինձ հաճույք պատճառեր, հիմա ավելի հասունացել եմ ու հարմարավետությունը, կենցաղային կյանքը, մատերիալ ձեռքբերումները, երազանքներիս իրականացմանն արժանանալն ավելի կարևոր են դարձել։ Համենայն դեպս, այս շրջանում այդպես է, չգիտեմ՝ հետո ինչ  կլինի։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։

-Ընկերներս։ Ինձ համար կյանքում ամենամեծ նշանաբաններից մեկն այն է, որ երբեք շրջապտույտի մեջ չլինեմ, աշխարհայացքս ավելի լայն բացվի, աշխարհներս ու ապրելակերպս անընդհատ կատարելագործվեն։ Մեր իրականութան մեջ՝ թե՛ արվեստագետների, թե՛ շոու բիզնեսի շրջանում կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ շրջապտույտի մեջ են. ինչպես ապրում էին 14 տարեկանում, էդպես ապրում են 25-ում ու կապրեն 40-50-ում։ Ես ուզում եմ ամեն շրջանում արտաքին աշխարհից տրվելիքները վայելեմ ճիշտ ժամանակին։ Գերադասում եմ  70-ին մոտ սարերի վրա մենակյաց կյանք վարեմ, քան դեռ հեռուստասերիալի առաջարկի սպասեմ։

-Շատ ավելի հասունացած ես թվում։ Հորդ կորո՞ւստն ունեցավ իր ազդեցությունը, թե ուղղակի տարիքի հետ փոխվում ես։

-Հնարավոր է, էն ժամանակ ունեի հայր, մի տղամարդ, ով իմ հերոսն էր, անմնացորդ կանգնած էր մեջքիս, հիմա մենակ ես եմ, ունեմ մայր, որի համար պետք է լինեմ այն տղամարդը`որդին, որ իրեն պաշտպանեմ, օգնեմ և բարեկեցիկ կյանք նվիրեմ, որքանով որ կարող եմ, որովհետև ինքն անմնացորդ նվիրվել է ինձ։

-Մամայիդ հետ հարաբերություններն այժմ ա՞յլ կերպ ես կառուցում։

-Իհարկե, մորս հետ հարաբերություններն ամեն վայրկյան եմ վայելում, փորձում եմ ոչ մի հարցում չնեղացնեմ նրան։ Հարաբերություններն ավելի թանկ են դարձել։

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն Մնացականյան