Երևան, 02.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես սիրահետել կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին

ԼԱՅՖ

Խոյ

Եթե աղջիկը Խոյ է, ապա մի սիրահետեք այնպես, կարծես թե նա բացի Ձեզանից էլ ոչ ոքի պետք չէ։ Նա շուտ կձանձրանա։ Իսկ եթե Դուք Ցուլ եք, ուրեմն միանգամից չեք էլ հասկանա, որ նա արդեն լքել է Ձեզ։

Խոյ-աղջիկները կամակոր են, հետևաբար ավելի շատ թանկարժեք և տարատեսակ նվերներ արեք և  մի սահմանափակվեք սովորական ծաղիկներով և քաղցրավենիքով։ Սա նրանց չի տպավորի։

Ցուլ

Եթե աղջիկը Ցուլ է, ապա բացի ծաղիկներից նվիրեք պրակտիկ մի բան, օրինակ՝ ուտելու որևիցե մի բան։ Եթե նա բարի է, անպայման կկիսվի։ Այսպես Դուք կստուգեք՝ արդյոք նա պատրաստ կլինի կիսվել Ձեզ հետ, երբ ամուսնանաք։

Իսկ եթե Դուք չեք պատրաստվում ամուսնանալ նրա հետ, ընդհանրապես մի մոտեցեք նրան, այլապես այս աղջիկները սովորություն ունեն փեսացուներին բռնել և ՔԿԱԳ քարշ տալ։ Քչերին է հաջողվել փախչել, ուստի մինչ Ցուլ-աղջիկների հետ սիրախաղ սկսելը մտածեք հետևանքների մասին։

Երկվորյակներ

Եթե աղջիկը Երկվորյակ է, մի լռեք և հետաքրքրի պատմություններ պատմեք նրան։ Եթե Դուք խելացի եք, ապա նա չի հասցնի ձանձրանալ մեկ շաբաթում, սակայն պետք է շատ սովորեք, որպեսզի ընդհանուր և հետաքրքիր զրույցներ սկսեք։ Այլապես նա ուշադրություն կդարձնի երեք բարձրագույն կրթություն ունեցող տղամարդուն, որը լռում է, երբ խոսում է Երկվորյակը։

Եթե մտածում եք, որ կարող եք Երկվորյակին տնային տնտեսուսի դարձնել, չարաչար սխալվում եք․ տնային տնտեսությունն ու խոհանոցը նրան բացարձակ հետաքրքիր չեն։

Խեցգետին

Եթե ցանկանում եք ամուր ընտանիք կազմել և Ձեր երեխաների համար հրաշալի մայր եք փնտրում, ապա հեռու մի գնացեք՝ առաջին պատահած Խեցգետնին վերցրեք։ Միությունը հաստատ երկարատեև և ամուր կլինի։

Խեցգետինը հոգ կտանի ոչ միայն ձեր երեխաների մասին, այլև Ձեզ համար հոգատար և քնքուշ մայր կլինի։ Իդեալական կին, մի խոսքով։

Առյուծ

Եթե Ձեր համբերությունը սահմանափակ է, ուրեմն փնտրեք Առյուծ- կին։ Եթե նա ցանկանա, կլքի Ձեզ ավելի շուտ, քան կարծում եք։ Եթե դուք այդքան էլ սիրառատ չեք, նրան քիչ կլինի միայն Ձեր ուշադրությունը, և նա ․․․կրկին ազատ կին է։ Նա սիրում է տղամարդկանց, և սերը նրա համար ամբողջ կյանքի իմաստն է։

Սակայն շանսեր կան նվաճել նրա բարեհաճությունը։ Մի մոռացեք գովել նրան, նույնիսկ երբ ստում եք։

Առյուծները պաշտում են երեխաներին։ Եթե Դուք երեխա չեք սիրում, հեռու մնացեք Առյուծներից։

Կույս

Կույսերի հետ խնդիրները քիչ են։ Ուղղակի մի փորձեք խելացի թվալ նրանց մոտ։ Նրանք շատ շուտ կհասկանան, թե ով է խելացի, իսկ ով՝ ոչ։ Սակայն նրանք շատ համբերատար են ուրիշների ինտելեկտի նկատմամբ, որովհետև միշտ հույս են փայփայում, որ ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի։ Համեստությունը նրանց բնավորության գիծն է։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինելու հարսանիքից հետո։ Տան մաքրություն, լվացք, արդուկ և աղբի բացակայություն։ Սա վատ չէ։ Դուք կարող եք երեկոյան պատռել Ձեր շապիկը, և առավոտյան այն արդեն կարկատված կլինի։ Բայց մի՞թե սա է Ձեր երջանկությունը։

Կշեռք

Կշեռքները սիրում են ամեն բան գնահատել և գերագնահատել։ Նրանց բնույթն է այդպիսին։ Եթե ցանկանում եք դուր գալ նրանց, միշտ Ձեզ մոտ թաշկինակ ունեցեք․ այդպես նրանք կմտածեն, որ Դուք մաքրասեր եք։ Սակայն դա քիչ է։ Հաճախ հրավիրեք նրանց թատրոն, տարատեսակ միջոցառումների, որտեղ շատ էսթետիզմ և բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ կան։ Ի դեպ, նրանք սիրում են ուշանալ՝ հանուն էթիկետի։

Եթե ձանձրացել եք Կշեռք-կնոջից, մի լքեք նրան առանց զգուշացնելու։ Արեք դա քաղաքավարի, որպեսզի չվիրավորեք նրան։

Կարիճ

Կարիճները ամեն բան միանգամից են ուզում և տանել չեն կարող կիսատոները։ Սակայն հեշտ ճանապարհը նրանց համար չէ։ Այս տիպը հաճախ կոչում են «Վամպիր-Կին»։  Տարատեսակ պատմությունների մեջ ընկնելը նրանց և շրջապատին ուրախ կյանք է ապահովում։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ուրեմն հանդիպեք նրա հետ, սակայն երբեմն հեռավորություն պահպանեք։ Նա կգնահատի այդ քայլը և կմտածի՝ «Եթե վախենում է, ուրեմն հարգում է»։ Սովորաբար հենց այսպես՝ կոնֆլիկտների և հակամարտությունների միջով անցնելով էլ ստեղծվում է Կարիճների հետ հաջողակ միությունը։

Աղեղնավոր

Ի՞նչ է ուզում Աղեղնավոր-կինը։ Որպեսզի չխանգարի շրջագայել, գիտաժողովներ բացել և փակել, և ընդհանրապես՝ լսել նրա խորհուրդները և հիանալ նրա անվերջ հեղինակությամբ։  Աղենավորները փնտրում են ոչ միայն անձնական կյանքի համար զուգընկեր, այլև հովանավոր՝ իրենց նախագծերի համար։ Այս դեպքում իդեալական տարբերակն է տնակյաց ամուսինը։ Եթե պատրաստ եք օգնել Աղեղավորին իր լայնածավալ գործունեության բոլոր հարցերում, որտեղ չկա տեղ Ձեզ համար, այլ ամեն բան սոցիալական ուղղավծություն է ստանում, ապա միշտ կուշտ և հագնված կլինեք, Ձեր երեխաները կսովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իսկ Ձեր ընտանեկան խնջույքներին կհյուրընկալվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

Այծեղջյուր

Եթե Ձեզ դուր են գալիս Այծեղջյուրները, ուրեմն Դուք խելապակաս եք։ Այսինքն, եթե ցանկանում եք քնքշանք և հոգատարություն ստանալ, իզուր մի սպասեք։ Չնայած՝ Դուք կարող եք սպասել։ Այծեղջյուրները, հատկապես կանայք, երկար են ապրում, ուստի շտապելու ոչինչ չունեն։ Եթե տարիների ընթացքում Ձեզ կիրքը նվազի, այստեղ էլ կբացահայտվի ընտրյալի վայրի բնավորությունը։ Նա դանդաղ և միտումնավոր կսկսի Ձեզ սիրել, և Դուք չեք կարողանա խուսափել նրանից, եթե նա չցանկանա։ 

Եթե օգնեք նրան իր կարիերայում, նա կհասնի առավելագույն բարձրունքների և, երախտագիտությունից ելնելով, կտանի ձեզ իր հետ։

Ջրհոս

Ջրհոսին բարդ է գիտակցել, որ ինչ-որ տեղ հակառակ սեռ գոյություն ունի, քանի որ նրան ավելի հեշտ է բոլորին ընկեր համարել, քան աշխարհը բաժանել արական և իգական սեռի։ Բայց նա պատահական հարաբերությունների սիրահար է։ Վատ բան չկարծեք, ուղղակի առանց պատահականությունների կյանքը նրա համար ձանձրալի պատկերների մի շարք է։ Սակայն նա անմիջապես ծաղկում է, երբ նրան հաջողվում է գլխիվայր շուռ տալ որևիցե մի բան։
Եթե համաձայնեք ենթարկվել Ջրհոսի փորձարկումներին, նա կարող է ուշադրություն դարձնել Ձեզ։ Իսկ եթե նա խոստովանի, որ Դուք լավագույն ընկերն եք, շտապեք ամուսնանալ նրա հետ։ Նա ձերն է, սակայն ոչ ընդմիշտ։ Ինչպե՞ս կարող է լինել ընդմիշտ, եթե նրա հետ միշտ ինչ-որ բան պատահում է։ Իսկ միգուցե Դուք էլ եք փոփոխությունների սիրահար։ Այս դեպքում հարաբերությունները բավականին երկար կարող են ընթանալ։

Ձկներ

Թե ինչ են ցանկանում Ձկները, մեծ գաղտնիք է բոլորի համար։ Ընդհանրապես՝ գաղտնիքը հարմար բան է կնոջ համար, և Ձուկը առանց գաղտնիքի գոյատևել չի կարող։ Ի դեպ, նրա հետ շատ հեշտ է միություն կազմել։ Դրա համար պետք է ասել այն ամենն, ինչ նա է ուզում, և նա անպայման կհավատա։ Երբ հերթական անգամ խաբեք նրան, նա մեղմ կժպտա և կների Ձեզ։

Երբեմն աղն է մոռանում լցնել ճաշի մեջ, երբեմն սկսում է հիշել, թե ով է նա եղել անցած կյանքում, երբեմն էլ կհավատա օտար մի տղամարդուն և կհիասթափվի բոլորից՝ սկսած Ձեզանից։

Սակայն նա բարի է և ազնիվ՝ իրեն ոչինչ չի պահի, այլ մարդկանց կբաժանի։


Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Ալի Շամխանիի զոհվելուց հետո X-ի նրա էջում գրառում է արվել. «Ես դեռ ողջ եմ» Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը«Արսենալն» ուժեղ էր «Չելսիից» ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Թեհրանի «Գանդի» հիվանդանոցին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանինԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական ուժերին չի հաջողվել խոցել USS Abraham Lincoln ավիակիրըԻսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը՝ Իրանին հասցված հարվածներից հետո «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համարԳարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի Բրազիլիայում հեղեղումների պատճառով դագաղները «ազատ նավարկության» են դուրս եկել (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է այաթոլլա Խամենեիի 14 ամսական թոռնուհին. ԶԼՄ«Սասուոլոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը․ համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը սկսեց ռшզմական գործողությունը․ ԱրաղչիԻրանը ցանկանում է բանակցություններ վարել․ ես համաձայնել եմ դա անել․ Թրամփ Ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում․ Դմիտրի Ուլյանովը՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարության մասինՈչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունեցել ենք․ 48 առաջնորդ մեկ հшրվածով nչնչացվել են․ ԹրամփԻրանի պատասխան հարվածներից տուժել է Մերձավոր Արևելքի 10 երկիր. ՏԱՍՍ Իրանում տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Մեր nւժերն ինտենսիվ հшրվածներ են հասցրել Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու«Միլանը» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը Իրանական անօդաչուները հարվածել են Աբու Դաբիի ռազմածովային բազային. հրդեհ է բռնկվելԻրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունՉինաստանը քննադատել է Իրանի վրա հարձակումը Պակիստանը հայտնել է ավելի քան 400 աֆղանցի զինվորականի զոհվելու մասին Քաղաքացին վիճել է կնոջ հետ, այնուհետև վիճաբանություն է սկսվել նրա և կնոջ հարազատների միջև․ կան ձերբակալվածներՆիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությանը. նոր մանրամասներ խնջույքիցՈ՞վ կգլխավորի Իրանը այաթոլլա Խամենեիի մահվանից հետո Իրանի զինվшծ nւժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ nչնչացնելու թշնամnւ բազաները և հիասթափեցնելու թշնամիներին․ ՓեզեշքիանԲահրեյնում իրանական հшրվածից վնաuվել է Crown Plaza հյուրանոցը ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումԹրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից. GuardianՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըԱլիևը ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ, սակայն չի դատապարտել նրա սպանությունըՍարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էՀորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենքՀաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Գյումրիում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանԱռավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված իրավիճակի մասին