Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարմնի կազմվածքը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին

ԼԱՅՖ

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը։
Սովորաբար «եռանկյունների» մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։

Երբ այսպիսի կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ` ճարպը կուտակվում է ուսերին, ձեռքերին, գոտկատեղին, որովայնին, և մարմնի կազմվածքը սկսում է հիշեցնել խնձոր։

Սննդակարգ 

«Եռնանկյունի» կանանց մեծ մասը պատկանում է «արտույտներին». նրանք առավել առույգ են առավոտյան։ Հետևաբար, նյութափոխանակության գործընթացն այնպիսինն է, որ նրանք կարիք ունեն առատ նախաճաշի, կուշտ ճաշի և թեթև ընթրիքի։ «Եռանկյունի» կանանց օգտակար է յուղազրկված սնունդը։ Որքան հնարավոր է քիչ յուղ, շաքար և շատ բջջանյութ։ Ի տարբերություն այլ կազմվածք ունեցող կանանց՝ «եռանկյունի» կանանց անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ և քիչ քանակությամբ կաթնամթերք։

Առողջությունը 

«Եռանկյունին» իրեն հրաշալի է զգում, երբ պարբերաբար մարմնամարզությամբ է զբաղվում` աերոբիկայով, լողով, վազքով և հեծանվային մարզաձևով։

Մարմնի այսպիսի կազմվածք ունեցող կանանց հատուկ է շարժումների լավ կոորդինացիան, որի պատճառով նրանց դուր են գալիս ռիթմիկ պարերը։ Ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում նրանց մոտ ծախսվում է րոպեում 10 կալ, կամ կես ժամում` 300 կալ։ Սակայն վարժությունները ոչ միայն ոչնչացնում են ավելորդ կալորիաները, այլ նաև մի քանի ժամով արագացնում են օրգանիզմումնյութափոխանակության գործընթացը։

Ոճը 

Հագուստի գլխավոր տարրը պետք է դառնա «անկյունը»։ Օգտագործելով այս Էլեմենտը` «եռանկյունի» կինը վայելչակազմ և հմայիչ արտաքին կունենա։ Ձեր ոճը ուղիղ ժակետներն ու սրածայր ուսերով զգեստներն են, որոնք գոտկատեղի վրա նեղանում են։ Շրջազգեստն ու տաբատը նույնպես պետք է լինեն նեղ։ «Եռանկյունի» կանանց մոտ հաճախ են հանդիպում գեղեցիկ ոտքերը, որի պատճառով նրանց սազում են կարճ շրջազգեստները, ջինսերը, լեգգինսները։

Կտորեղենից խորհուրդ է տրվում ընտրել գաբարդին, բուրդ, ամուր բամբակ և մետաքս։ Հագուստի ձևավորման էլեմենտները (ծալվածքներ, կտրվածք), ինչպես նաև այլ պարագաները (կոշիկ, պայուսակ) պետք է ենթարկվեն «անկյանը»։ Ձգտե՛ք խուսափել սահուն գծերից։

«Եռանկյունների» համար կարևոր նշանակություն ունի համաչափության պահպանումը։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում կրել ժակետներ և կիսաշրջազգեստ։ Թույլատրելի են նաև երկար ժակետները կարճ շրջազգեստների կամ երկար շրջազգեստները կարճ ժակետների հետ։

Սակայն, անկախ մարմնի կազմվածքից, ամենակարևորը լավ ինքնազգացողությունն է և հրաշալի տրամադրությունը։ Սա է հմայիչ լինելու գրավականը։

«Ուղղանկյունի» կամ մարմնի անդրոիդ կազմվածք

«Ուղղանկյուններին» են պատկանում արքայադուստր Դիանան, Վանեսսա Ռեդգրեյվը, Գլենն Կլոուզը, Վուպի Գոլդբերգը, Մոնտսերրատ Կաբալյեն։ Մարմնի այսպիսի կառուցվածքին բնորոշ են լայն ուսերը, զարգացած կրծքավանդակը և մկանուտ վերջույթները։ Պարանոցը, կրծքավանդակը և գոտկատեղը լայն են, կոնքերը` նեղ, ազդրերն ու ուսերը՝ միևնույն լայնության, գոտկատեղը գրեթե ընգծված չէ։

Սնունդը 

Անդրոիդ տիպի կանանց համար վնասակար է խոլեսթերինը, աղը, հագեցած յուղերը (վերջիններս նպաստում ենմակերիկամներումարական հորմոնների արտադրությանը)։

Օրաբաժնի մեջ կենդանական ծագում ունեցող մթերքի և աղի բացակայությունը կամ նվազագույն պարունակությունը խոչընդոտում է արական հորմոնների արտադրությանը։ Խոլեսթերինային փոխանակությունը կարգավորելու և ստերիոդայինհորմոնների մակարդակը իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել այնպիսի կերակուր, որը խթանում է լյարդիգործունեությունը։

Սննդակարգը 

Առավոտյան անհրաժեշտ է սկսել թեթև նախաճաշից, որն իր մեջ ընդգրկում է թարմ մրգեր, շիլա կամ բանջարեղեն և յուղազրկված կաթնամթերք։ Ճաշը նույնպես չպետք է լինի առատ և իր մեջ պետք է պարունակի ապուր, աղցան, հաց, շիլա, ընկույզ, սպագետտի, լոբազգիներ կամ մրգեր։

Ընթրիքին` հում բանջարեղեն (նեխուր, ստեպղին), 0,2 լ բանջարեղենային ապուր կամ մեկ բուռ նուշ։

Կարևոր է, որ ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածը լինի ոչ շատ մեծ. արդյունքում` դուք ստիպված չեք լինի «սովամահ» լինել։
Անդրոիդ տիպի կանայք հատկապես հասուն տարիքում գիրանալու հակումներ ունեն։ Դրան է նպաստում ոչ ակտիվ ապրելակերպը և ոչ բանական սնունդը։ Սակայն այս խնդրից կարելի է խուսափել` ընտրելով ճիշտ սննդակարգ և զուգակցելով այն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։

«Ուղղանկյունների» համար լավագունը կիսաբուսակերական սննդակարգն է։ Այն պետք է պարունակի մեծ քանակությամբ թարմ միրգ, բանջարեղեն և հատիկեղեն։ Սպիտակուցի աղբյուր կարող են հանդիսանալ լոբազգիները, ընկուզեղենը, ձուկը և յուղազրկված կաթնամթերքը։ Շաբաթական օրաբաժնի մեջ կարելի է ներառել նաև ճտի միս (առանց կաշվի) և մի փոքր ոչ յուղալի կարմիր միս։

Առողջությունը 

Այսպիսի կազմվածք ունեցող կանանց համար առավել նպատակահարմար են մարմնամարզությունը, վազքը, լողը և թենիսը։ Անչափ կարևոր է, որպեսզի «ուղղանկյունները» շաբաթական նվազագույնը 3 անգամ հաճախականությամբ օրական կես ժամ զբաղվեն մարմնամարզությամբ։

Սակայն, եթե մարմնի զանգվածը զգալի կերպով գերազանցում է նորման, կամ եթե դուք վաղուց չեք զբաղվել սպորտով, ապա նախքան պարապմունքները սկսելը խորհրդակցե՛ք բժշկի հետ և ծանրաբեռնվածությունն ավելացրե՛ք աստիճանաբար։ Սկսե՛ք արագ քայլելուց և լողալուց, իսկ մի քանի շաբաթից կարելի է անցնել ավելի ինտենսիվ վարժությունների։

Ոճը 

«Ուղղանկյուն» կանանց ավելի սազում են առանց ծալվածքների, ներկարած թևքով ուղիղ ժակետները։

Նախապատվություն պետք է տալ ամուր կտորներին (գաբարդին, բուրդ, հաստ մետաքս)։ Շրջազգեստներն ու տաբատները պետք է լինեն ուղիղ և նեղացող։
Գեր կանանց խորհուրդ է տրվում կրել ավելի փափուկ կտորից ուղիղ ժակետներ, ինչպես նաև՝ արդուկված ծալքերով լայն շրջազգեստներ։ Ձեր ոճին նրբագեղություն հաղորդելու համար կարելի է օգտագործել նուրբ վզնոցներ։

«Ավազի ժամացույց» կամ մարմնի լիմֆատիկ տիպի կազմվածք

«Ավազի ժամացույցներին» են պատկանում այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Միշել Պֆայֆֆերը, Մերլին Մոնրոն, Ջինա Լոլլոբրիջիդան, Էլլա Ֆիտցջերալդը, Բրիջիտ Բարդոն, Դայանա Ռոսսը, Քեթրին Դենևը, Կիմ Բեսսինջերը, Էլիզաբեթ Թեյլորը։

Այս անվանի կանանց անուններով դուք երևի գուշակեցիք, որ «ավազի ժամացույցը» կանացի կազմվածքի դասական օրինակ է։«Ավազի ժամացույցների» մոտ մարմնի մասերի համաչափությունները հավասարակշռված են. ազդրերն ու ուսերը միևնույն լայնությունն ունեն, հետույքն ու կրծքերը «կլորավուն» են, գոտկատեղը միշտ հստակ ընդգծված։

Սնունդը 

Ձգտե՛ք օրը 3 անգամ կանոնավոր կերպով սնվել։ Հրաժարվե՛ք նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակամիջոցում ոտքի վրա ինչ-որ բան «թռցնելու» սովորությունից։ Սահմանափակե՛ք «խթանիչների»` օրինակ սուրճի և ոգելից խմիչքների օգտագործումը։

Սննդակարգը

Ավելորդ քաշից կարելի է ազատվել հենց շնորհիվ սննդակարգի։ Բանջարեղենից և մրգերից բաղկացած նախաճաշը նոր օրվա լավագույն նախաբանն է։ Ճաշին ձեզ համար պատրաստեք մեծ քանակությամբ տապակած կամ խաշած բանջարեղեն, աղանդերի համար` մրգային թխվածք։

Առավոտյան և ցերեկը կարելի է շատ ուտել, իսկ երեկոյան հրաժարվե՛ք բուտերբրոդներով և յուղալի բիֆշտեքսներով ձեր քաղցը հագեցնելու սովորությունից։ Չէ՞ որ հենց դրանք են այդպես կործանարար կերպով «անդրադառնում» գոտկատեղի վրա։ Առավել նախընտրելի է ոչ յուղոտ թռչնի կամ ձկան մսով և 200 գր բանջարեղենով պատրաստված աղցանը։

Որպես համեմունք անփոխարինելի են ծովաբողկը, քնջութի սերմը, սոյայի սոուսը, կոճապղպեղը (իմբիր)։

Նյութափոխանակութունը խթանելու, արյան և ավիշների շրջանառությունը բարելավելու նպատակով ցանկալի է շաբաթական մեկ ագամ ուտել ծովային ջրիմուռներից պատրաստված աղցան, ինչպես նաև` խմել հում բանջարեղենից քամված հյութեր։Սպիտակուցի հիմնական աղբյուրներն են` ձուկը, թռչնի միսը, ձուն և ոչ յուղալի կաթնամթերքը։

Խորհուրդ է տրվում ուտել մեծ քանակությամբ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)։

Առողջությունը 

Մարմնի լիմֆատիկ կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով (ինչը կօգնի ամրացնել մարմինը և պահպանել նրբագեղությունը), լողով, թենիսով, ինչպես նաև` պարով։

Ոճը 

«Ավազի ժամացույց» կանայք կարող են ընտրել ամենաբազմազան ոճերը։ Դրանում է նրանց առավելությունը, սակայն ամենից լավ արտաքինը նրանք ունենում են այնպիսի հագուստներում, որոնց հատուկ է կանացիությունն ու փափկությունը: Նախապատվությունը պետք է տալ մետաքսին, վուշին, թեթև բրդյա կրեպին, որակյալ վիսկոզային, փափուկ բամբակին: Այդ կտորները հագուստին հաղորդում են յուրօրինակ ալեձևություն և սահունություն: Շրջազգեստն ու տաբատը պետք է ընդգծեն ազդրերի ձևը: Տպավորիչ տեսք ունեն "վարդակակաչ" շրջազգեստը, մանրածալվածքները, "ամազոնկան", քանի որ վերջիններս ընդգծում են բարակ գոտկատեղը: Եթե դուք մի փոքր գիրացել եք և գոտկատեղն արդեն "այն չէ", ապա հարմար է կրել ուղիղ ձևվածքով ժակետներ` փափուկ և ծփացող կտորից, օրինակ` թեթև մետաքսից, որը կարելի է կրել շրջազգեստի և բլուզների հետ:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Դա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը