Ճապոնիայում 116 ավիաչվերթ Է չեղարկվել ուղեւորների գրանցման համակարգի խափանման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում մարտի 22-ին խախտվել Է օդանավակայանների աշխատանքը, որի պատճառը դարձել Է տեղական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ All Nippon Airways (ANA) ուղեւորների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանումը: Ընկերության տվյալներով՝ չեղարկված չվերթերի թիվը հասել Է 116-ի, ավելի քան 15 հազար մարդ չի կարողացել թռչել:
Ներկայում անսարքությունը հաջողվել Է վերացնել, սակայն մարդիկ մինչ այժմ կանգնած են երկար հերթերում՝ սպասելով գրանցման: Այդ կապակցությամբ մի քանի չվերթեր մեկնում են ուշացումով:
ANA-ի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար: Ներկայում ավիաընկերության մասնագետները պարզում են դրա պատճառները: Նշվում Է, որ այն չի վերաբերել միջազգային չվերթերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



