Սիրիայից սկսվել են բանջարեղենի եւ մրգերի կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍկսվել են Սիրիայից բանջարեղենի եւ մրգերի առաջին կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին, որոնք թեկուզեւ մասնակիորեն պետք Է փոխարինեն ներկրման համար արգելված թուրքական մթերքին: Այս մասին գրել Է «Կոմերսանտը»:
Ներմուծողը Մայկոպի «Ադիկ-Յուրակ» ընկերությունն Է: Հրատարակության տվյալներով՝ այն կարող Է կապված լինել Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի կառույցների հետ, որոնք Մոսկվայում «Եվրոպեյսկի» առեւտրական կենտրոնի եւ «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերն են: Բանջարեղենը եւ մրգերն արդեն ստացվում են գործարարների կողմից վերահսկվող «Ֆուդ-Սիթի» մեծա-մանրածախ պարենային կենտրոնում:
Անցյալ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ Է ժամանել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ եւ կաղամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



