Ղրղզստանը դիմել Է ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի հետ սահմանային վեճի լուծման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Բիշքեկը դիմել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Ուզբեկստանի հետ սահմանային վեճի լուծման համար: Այդ մասին մարտի 22-ին հայտարարել Է Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիեւը:
Երկու երկրների սահմանին իրադրությունը սրվել Է մարտի 18-ին այն բանից հետո, երբ ուզբեկական կողմը շուրջ 40 զինծառայող եւ զրահատեխնիկա Է առաջ շարժել Ջալալ Աբադի մարզի Չալասարտ բնակավայրի ղրղզա-ուզբեկական պետական սահմանի վիճելի շրջան: Ինչպես նաեւ ուղեփակոց Է տեղակայել Քերբեն - Ալա Բուքա ավտոճանապարհի հատվածում: Ի պատասխան Ղրղզստանը նույնպես ուժեղացրել Է իր սահմանների հսկողությունը:
Ղրղզական կողմը պնդում Է, որ Ուզբեկստանը դուրս բերի ծանր տեխնիկան եւ զինծառայողներին սահմանի վիճելի հատվածից:
«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին եւ նրա հետ կոնսուլտացիաներ ենք վարում: Սահմանի չնկարագրված հատվածները պետք Է հաստատվեն միջազգային ստանդարտների համաձայն, եւ ոչ ոք չպետք Է խախտի այդ պահանջը»,- հայտարարել Է Սարիեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



