Օլանդը Փարիզում արտակարգ խորհրդակցություն Է գումարել Բրյուսելում իրականացված պայթյուններից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն Է ընթանում: Բելգիայի մայրաքաղաքում իրականացված մի շարք պայթյուններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հավաքել Է երկրի վարչապետին, ներքին գործերի նախարարին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին՝ գնահատելու իրադրությունը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պաշտոնական Փարիզն «ուշադիր հետեւում Է Բրյուսելում իրադրության զարգացմանը»:
Մինչ այդ Փարիզի օդանավակայանում ուժեղացվել են հսկողության միջոցները: «Կատարվում Է ուղեւորների ավելի մանրազնին ստուգում: Թերմինալներում ուժեղացված Է պարեկումը: Առայժմ իրադրությունը հանգիստ Է»,-հայտնել են «Փարիզի օդանավականներ» ընկերության կենտրոնակայանում, որը կառավարում Է Ֆրանսիայի մայրաքաղաքի Ռուասի-Շառլ դե Գոլ եւ Օռլի օդանավակայանները:



