ԻՊ-ն ստանձնել է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է ահաբեկչական այն գործողությունների պատասխանատվությունը, որոնք Բրյուսելում տեղի են ունեցել մարտի 22-ին: Այդ մասին, հայտնել է իտալական askanews գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq գործակալությունը:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն Է որոտացել մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 08:00-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Բելգիայի վարչապետը պայթունները որակել Է ահաբեկչական գործողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



