Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նանան՝ հայկական տարազով ֆոտոշարքի, նոր երգի և առաջիկա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ երգչուհի Նանան իր յութուբյան պաշտոնական էջում ներկայացրել է ժողովրդական հայտնի «Նախշուն բաջի» երգն իր մեկնաբանմամբ, երգչուհին նախըտրել է տեսահոլովակի փոխարեն երգը ներկայացնել ֆոտոպատմությամբ, որն իրականացրել  է Մոսկվայում:

«Ճիշտն ասաց այս երգն ու ֆոտոպատմությունն իրականացվեց շատ պատահական. Ես Մոսկվայում էի ու տեղի «Армениа» կենտրոնը առաջարկեց հայկական տարզաով հետաքրքիր ֆոտոշարք իրականացնել, ինչն էլ մեծ հաճույքով ընդունեցի: Նշեմ, որ հագուստը տրամադրել է «Տերյան մշակութային կենտրոնը»: Հենց նկարահանման ընթացքում էլ անկախ ինձնից երգում էի «Նախշուն բաջի» երգը, որը աղջիկները ինձնից գաղտնի ձայնագրել էին: Իսկ ավելի ուշ արդեն ընկերներիս խորհրդով եւ պահանջով որոշեցինք նոր ֆոտոշարքս հենց այս տարբերակով ներկայացնել, ինչն էլ մեկ օրում արդեն հասցրեց մարդկանց դրական գնահատականին արժանանալ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նանան, ով այս պահին էլ Մոսկվայում է գտնվում ու մանրամասնեց.

«Ձայնագրությունն իրականացրել ենք Երեւանում, գործիքավորումը կատարել է Մանվել Հակոբյանը, իսկ հոլովակը կազմել է Մարկ Հովհաննիսյանը: Նշեմ, որ այս երգի ժողովրդական տարբերակից դիտմամբ որոշեցինք չշեղվել, պահպանել ենք բոլոր գործիքները, իսկ տղայի ձայնի հատվածները կարդացել է Անդրեյ Միրզոյանը, ի դեպ նա արմատներով հենց Արցախից է»:

Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է Նանան յուրացրել Արցախի բարբառը, երգչուհին նկատեց.

«Պետք է ասեմ, որ ես շատ լավ եմ խոսում հայկական գրեթե բոլոր բարբառներով, երբ Գյումրիում համերգի էի, այնտեղ բնակչությունը զարմացել էր, թե ինչպես եմ իրենց բարբառով խոսում, նրանք կարծել էին անգամ, թե գյումրեցի եմ: Ես անգամ համշենահայերենով եմ անսխալ խոսում, ինձ շատ հեշտ է տրվում բարբառները յուրացնելը: «Նախշուն բաջի»-ն յուրահատուկ է նաեւ իր հումորային հավելվածով, այս երգը մի տեսակ շատ բարձր տրամադրություն է հաղորդում»:

Ի դեպ՝ «Նախշուն բաջի»-ն  առաջին անգամ բեմում կհնչի մարտի 27-ին՝ Մոսկվայում.

«Մարտի 27-ին երգիչ Վարդան Բադալյանի մտահղացմամբ Մոսկվայում տեղի կունենա շատ գեղեցիկ բարեգործական համերգ, որին ներկա կլինեն շատ երգիչ-երգչուհիներ: Այդ համերգը միտված է օգնություն ցուցաբերել Արցախի Մաղավուս գյուղի մշակույթի պալատին: Այս բարեգործական համերգի գաղափարը Վարդան Բադալյանինն է, քանի որ նա հենց Մաղավուս գյուղից է: Այդ օրը «Նախշուն բաջի»-ին առաջին անգամ բեմում կհնչի»,- պատմեց երգչուհին:

Առաջիկայում իր երկրպագուների համար Նանան եւս մեկ նորություն ունի.

«Երգիչ Գրիգորի Եսայանի հետ նոր զուգերգ ունենք, որը շատ շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսի դատին: Շատ գեղեցիկ ու ռիթմիկ երգ է, որի տեսահոլովակը կնկարահանի Արեն Բայադյանը»,- նշեց նա՝ հավելելով, որ տեսահոլովակը կնկարահանվի ապրիլին:

Ապրիլի 4-ին Նանայի ծննդյան տարեդարձն է, իր խոսքերով՝ այս անգամ եւս նա ծննդյան տոնը կնշի բեմում.

«Ինձ համար արդեն ավանդույթ է դարձել ծննդյանս օրը նշել բեմում՝ իմ սիրելի հանդիսատեսի հետ միասին. մարդիկ ինձ հետ ուզում են նշել տարեդարձս: Այստեղ՝ Մոսկվայում, մեծ համերգ կունենամ այդ օրը, որից հետո կվերադառնամ Հայաստան»,- ավելացրեց Նանան:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա