Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս սիրահետել կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին

ԼԱՅՖ

Խոյ

Եթե աղջիկը Խոյ է, ապա մի սիրահետեք այնպես, կարծես թե նա բացի Ձեզանից էլ ոչ ոքի պետք չէ։ Նա շուտ կձանձրանա։ Իսկ եթե Դուք Ցուլ եք, ուրեմն միանգամից չեք էլ հասկանա, որ նա արդեն լքել է Ձեզ։ Խոյ-աղջիկները կամակոր են, հետևաբար ավելի շատ թանկարժեք և տարատեսակ նվերներ արեք և մի սահմանափակվեք սովորական ծաղիկներով և քաղցրավենիքով։ Սա նրանց չի տպավորի։

Ցուլ

Եթե աղջիկը Ցուլ է, ապա բացի ծաղիկներից նվիրեք պրակտիկ մի բան, օրինակ՝ ուտելու որևիցե մի բան։ Եթե նա բարի է, անպայման կկիսվի։ Այսպես Դուք կստուգեք՝ արդյոք նա պատրաստ կլինի կիսվել Ձեզ հետ, երբ ամուսնանաք։ Իսկ եթե Դուք չեք պատրաստվում ամուսնանալ նրա հետ, ընդհանրապես մի մոտեցեք նրան, այլապես այս աղջիկները սովորություն ունեն փեսացուներին բռնել և ՔԿԱԳ քարշ տալ։ Քչերին է հաջողվել փախչել, ուստի մինչ Ցուլ-աղջիկների հետ սիրախաղ սկսելը մտածեք հետևանքների մասին։

Երկվորյակներ

Եթե աղջիկը Երկվորյակ է, մի լռեք և հետաքրքրի պատմություններ պատմեք նրան։ Եթե Դուք խելացի եք, ապա նա չի հասցնի ձանձրանալ մեկ շաբաթում, սակայն պետք է շատ սովորեք, որպեսզի ընդհանուր և հետաքրքիր զրույցներ սկսեք։ Այլապես նա ուշադրություն կդարձնի երեք բարձրագույն կրթություն ունեցող տղամարդուն, որը լռում է, երբ խոսում է Երկվորյակը։ Եթե մտածում եք, որ կարող եք Երկվորյակին տնային տնտեսուսի դարձնել, չարաչար սխալվում եք․ տնային տնտեսությունն ու խոհանոցը նրան բացարձակ հետաքրքիր չեն։

Խեցգետին

Եթե ցանկանում եք ամուր ընտանիք կազմել և Ձեր երեխաների համար հրաշալի մայր եք փնտրում, ապա հեռու մի գնացեք՝ առաջին պատահած Խեցգետնին վերցրեք։ Միությունը հաստատ երկարատեև և ամուր կլինի։ Խեցգետինը հոգ կտանի ոչ միայն ձեր երեխաների մասին, այլև Ձեզ համար հոգատար և քնքուշ մայր կլինի։ Իդեալական կին, մի խոսքով։

Առյուծ

Եթե Ձեր համբերությունը սահմանափակ է, ուրեմն փնտրեք Առյուծ- կին։ Եթե նա ցանկանա, կլքի Ձեզ ավելի շուտ, քան կարծում եք։ Եթե դուք այդքան էլ սիրառատ չեք, նրան քիչ կլինի միայն Ձեր ուշադրությունը, և նա ․․․կրկին ազատ կին է։ Նա սիրում է տղամարդկանց, և սերը նրա համար ամբողջ կյանքի իմաստն է։ Սակայն շանսեր կան նվաճել նրա բարեհաճությունը։ Մի մոռացեք գովել նրան, նույնիսկ երբ ստում եք։ Առյուծները պաշտում են երեխաներին։ Եթե Դուք երեխա չեք սիրում, հեռու մնացեք Առյուծներից։

Կույս

Կույսերի հետ խնդիրները քիչ են։ Ուղղակի մի փորձեք խելացի թվալ նրանց մոտ։ Նրանք շատ շուտ կհասկանան, թե ով է խելացի, իսկ ով՝ ոչ։ Սակայն նրանք շատ համբերատար են ուրիշների ինտելեկտի նկատմամբ, որովհետև միշտ հույս են փայփայում, որ ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի։ Համեստությունը նրանց բնավորության գիծն է։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինելու հարսանիքից հետո։ Տան մաքրություն, լվացք, արդուկ և աղբի բացակայություն։ Սա վատ չէ։ Դուք կարող եք երեկոյան պատռել Ձեր շապիկը, և առավոտյան այն արդեն կարկատված կլինի։ Բայց մի՞թե սա է Ձեր երջանկությունը։

Կշեռք

Կշեռքները սիրում են ամեն բան գնահատել և գերագնահատել։ Նրանց բնույթն է այդպիսին։ Եթե ցանկանում եք դուր գալ նրանց, միշտ Ձեզ մոտ թաշկինակ ունեցեք․ այդպես նրանք կմտածեն, որ Դուք մաքրասեր եք։ Սակայն դա քիչ է։ Հաճախ հրավիրեք նրանց թատրոն, տարատեսակ միջոցառումների, որտեղ շատ էսթետիզմ և բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ կան։ Ի դեպ, նրանք սիրում են ուշանալ՝ հանուն էթիկետի։ Եթե ձանձրացել եք Կշեռք-կնոջից, մի լքեք նրան առանց զգուշացնելու։ Արեք դա քաղաքավարի, որպեսզի չվիրավորեք նրան։

Կարիճ

Կարիճները ամեն բան միանգամից են ուզում և տանել չեն կարող կիսատոները։ Սակայն հեշտ ճանապարհը նրանց համար չէ։ Այս տիպը հաճախ կոչում են «Վամպիր-Կին»։ Տարատեսակ պատմությունների մեջ ընկնելը նրանց և շրջապատին ուրախ կյանք է ապահովում։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ուրեմն հանդիպեք նրա հետ, սակայն երբեմն հեռավորություն պահպանեք։ Նա կգնահատի այդ քայլը և կմտածի՝ «Եթե վախենում է, ուրեմն հարգում է»։ Սովորաբար հենց այսպես՝ կոնֆլիկտների և հակամարտությունների միջով անցնելով էլ ստեղծվում է Կարիճների հետ հաջողակ միությունը։

Աղեղնավոր

Ի՞նչ է ուզում Աղեղնավոր-կինը։ Որպեսզի չխանգարի շրջագայել, գիտաժողովներ բացել և փակել, և ընդհանրապես՝ լսել նրա խորհուրդները և հիանալ նրա անվերջ հեղինակությամբ։ Աղենավորները փնտրում են ոչ միայն անձնական կյանքի համար զուգընկեր, այլև հովանավոր՝ իրենց նախագծերի համար։ Այս դեպքում իդեալական տարբերակն է տնակյաց ամուսինը։ Եթե պատրաստ եք օգնել Աղեղավորին իր լայնածավալ գործունեության բոլոր հարցերում, որտեղ չկա տեղ Ձեզ համար, այլ ամեն բան սոցիալական ուղղավծություն է ստանում, ապա միշտ կուշտ և հագնված կլինեք, Ձեր երեխաները կսովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իսկ Ձեր ընտանեկան խնջույքներին կհյուրընկալվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

Այծեղջյուր

Եթե Ձեզ դուր են գալիս Այծեղջյուրները, ուրեմն Դուք խելապակաս եք։ Այսինքն, եթե ցանկանում եք քնքշանք և հոգատարություն ստանալ, իզուր մի սպասեք։ Չնայած՝ Դուք կարող եք սպասել։ Այծեղջյուրները, հատկապես կանայք, երկար են ապրում, ուստի շտապելու ոչինչ չունեն։ Եթե տարիների ընթացքում Ձեզ կիրքը նվազի, այստեղ էլ կբացահայտվի ընտրյալի վայրի բնավորությունը։ Նա դանդաղ և միտումնավոր կսկսի Ձեզ սիրել, և Դուք չեք կարողանա խուսափել նրանից, եթե նա չցանկանա։ Եթե օգնեք նրան իր կարիերայում, նա կհասնի առավելագույն բարձրունքների և, երախտագիտությունից ելնելով, կտանի ձեզ իր հետ։

Ջրհոս

Ջրհոսին բարդ է գիտակցել, որ ինչ-որ տեղ հակառակ սեռ գոյություն ունի, քանի որ նրան ավելի հեշտ է բոլորին ընկեր համարել, քան աշխարհը բաժանել արական և իգական սեռի։ Բայց նա պատահական հարաբերությունների սիրահար է։ Վատ բան չկարծեք, ուղղակի առանց պատահականությունների կյանքը նրա համար ձանձրալի պատկերների մի շարք է։ Սակայն նա անմիջապես ծաղկում է, երբ նրան հաջողվում է գլխիվայր շուռ տալ որևիցե մի բան։ Եթե համաձայնեք ենթարկվել Ջրհոսի փորձարկումներին, նա կարող է ուշադրություն դարձնել Ձեզ։ Իսկ եթե նա խոստովանի, որ Դուք լավագույն ընկերն եք, շտապեք ամուսնանալ նրա հետ։ Նա ձերն է, սակայն ոչ ընդմիշտ։ Ինչպե՞ս կարող է լինել ընդմիշտ, եթե նրա հետ միշտ ինչ-որ բան պատահում է։ Իսկ միգուցե Դուք էլ եք փոփոխությունների սիրահար։ Այս դեպքում հարաբերությունները բավականին երկար կարող են ընթանալ։

Ձկներ

Թե ինչ են ցանկանում Ձկները, մեծ գաղտնիք է բոլորի համար։ Ընդհանրապես՝ գաղտնիքը հարմար բան է կնոջ համար, և Ձուկը առանց գաղտնիքի գոյատևել չի կարող։ Ի դեպ, նրա հետ շատ հեշտ է միություն կազմել։ Դրա համար պետք է ասել այն ամենն, ինչ նա է ուզում, և նա անպայման կհավատա։ Երբ հերթական անգամ խաբեք նրան, նա մեղմ կժպտա և կների Ձեզ։ Երբեմն աղն է մոռանում լցնել ճաշի մեջ, երբեմն սկսում է հիշել, թե ով է նա եղել անցած կյանքում, երբեմն էլ կհավատա օտար մի տղամարդուն և կհիասթափվի բոլորից՝ սկսած Ձեզանից։ Սակայն նա բարի է և ազնիվ՝ իրեն ոչինչ չի պահի, այլ մարդկանց կբաժանի։

Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել