Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ «Ինչ է պատմում Ձեր ծննդյան ամսաթիվը Ձեր մասին»

ԼԱՅՖ

Fact.am-ը գրում է.

Ձեր ծննդյան ամսաթիվը շատ բան կարող է պատմել Ձեր մասին:

  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, Դուք N 1-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, Դուք N 2-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, Դուք N 3-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին, Դուք N 4-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 5-ին,14-ին, 23-ին, Դուք N 5-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 6-ին,15-ին, 24-ին, Դուք N 6-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 7-ին,16-ին, 25-ին, Դուք N 7-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 8-ին,17-ին, 26-ին, Դուք N 8-ն եք:
  • Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 9-ին,18-ին, 27-ին, Դուք N 9-ն եք:

Արդյունքների մեկնաբանում

N 1: Դուք խելացի եք, ուղղախոս, զվարճալի, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Այս ամսաթվերին ծնվածները հաճախ դառնում են հայտնի մարդիկ և իշխանության ներկայացուցիչներ: Դուք ձգտում եք անկախ լինել, երբեք չեք ցանկանում հնազադվել այլոց և լինել այլոց ենթակայութան ներքո:  Դուք հաճախ եք խնդիրներ ունենում այն մարդկանց հետ, ում տեսակետները հակասում են Ձեր տեսակետներին: Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծում: Դուք տաղանդավոր ու դրական անձնավորություն եք և նվաճում եք մարդկանց հարգանքը: Այնուամենայնիվ, Ձեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն արատավորել Ձեր անունը: Ձեր խելքը և պահվածքը  կհարուցի որոշ մարդկանց նախանձն ու ատելությունը:

N 2: Դուք միշտ կվայելեք շրջապատի սերն ու բարեհաճ վերաբերմունքը: Դուք շատ երազկոտ, անվստահ ու անկանխատեսելի մարդ եք: Ժամանակի ընթացքում Դուք փոխվում եք և հարմարվում նոր պայմաններին: Դուք մի փոքր եսասեր եք: Աչքի եք ընկնում արվեստի ոլորտում ունեցած տաղանդով և ճարտար լեզվով:  Քանի որ Դուք ծատ հակասական եք, Դուք կարող եք դառնալ հաջորդ Մահաթմա Գանդին, ով սեր ու խաղաղություն է բերում իր հետ կամ Հիտլերը, ով ցանկանում է ոչնչացնել մարդկությանը և խաթարել խաղաղությունը: Դուք ջերմեռանդ հավատացյալ եք և Ձեր հավատքն օգնում է Ձեզ ավելի ուժեղ լինել: Դուք կարողանում եք կանխատեսել, թե ինչ է պատահելու ապագայում:

N 3: Դուք եսասեր, բայց և կրոնապաշտ անձնավորություն եք: Կայնքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Դուք ծնված օրից ցանկացել եք ջանասիրաբար աշխատել բարձունքների հասնելու համար: Ձեզ ոչինչ հենց այնպես չի տրվում: Դուք հաճախ օրինակ եք ծառայում մյուսների համար: Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին:

N 4: Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները:  Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով:

N 5: Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը:

N 6: Դուք ծնված եք կյանքը վայելելու համար, սակայն հարկ եղած դեպքում Դուք կարող եք ամոքել Ձեր սիրելիների վերքերը և ինքնամոռաց հոգ տանել նրանց մասին: Դուք հաջողակ կլինեք թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային ասպարեզներում: Դուք հաջողակ ու տաղանդավոր անձնավորություն եք: Ձեր բարեսրտությունը դրսևորվում է միայն այն անձանց հանդեպ, ում Դուք սիրում ու հարգում եք:

N 7: Դուք կարող եք ցանկացած մարդու գերել Ձեր հմայքով: Դուք իրատես, ինքնավստահ, շփվող, ուրախ ու տաղանդավոր անհատ եք: Ձեր հիմնական թերությունն այն է, որ Դուք չափազանց տաքարյուն եք: Դուք շատ եք կարևորում ընտանիքի դերը և պատրաստ եք հանուն ընտանիքի ինքնազոհաբերության գնալ: Դուք շատ բծախնդիր եք, և Ձեզ դժվար է գոհացնել:

N 8: Դուք շատ ուժեղ անհատականություն եք: Դուք պատրաստ եք պայքարել հանուն արդարության: Դուք մի քանի ընկերներ ունեք, սակայն բնույթով միայնակ անձնավորություն եք: Այնուամենայնիվ, Դուք պատրաստակամ եք Ձեր ուժերի ներածին չափով աջակցել Ձեր մերձավորներին: Դուք կարգապահ, համառ ու խիզախ մարդ եք:

N 9: Ձեր կյանքի ճանապարհը խորդուբորդ է: Դուք հարգված եք Ձեր շրջապատում: Դուք խիզախորեն եք հաղթահարում բարդությունները և պատվով դուրս գալիս ցանկացած փորձությունից: Դուք ասես ծնված լինեք դժվարություններ հաղթահարելու ու բարձունքներ նվաճելու համար: Դուք շատ իմաստուն, համբերատար, մարդասեր ու գթառատ անձնավորություն եք: Դուք դեմ եք ցանկացած կանխակալ վերաբերմունքի և պայքարում եք խտրականության դեմ: Դուք Ձեր բնույթով այնպիսի անձնավարություն եք, որը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա