Քիմ Քարդաշյանը՝ Բրյուսելում կատարված ահաբեկչության մասին
ԼԱՅՖԲրյուսելում կատարված ահաբեկչության մասին իրենց խոսքն են ասել աշխարհահռչակ բազմաթիվ հայտնի արտիստներ։ Ժամեր առաջ Facebook-ում իրենց կարեկցանքն են արտահայտել Քարդաշյան-Ջեներ հանրահայտ ընտանիքի մայր Քրիս Ջեներն ու Քլոե Քարդաշյանը։ Իսկ այժմ Twitter-ում բելգիացիներին իր աջակցությունն է հայտնել 35-ամյա գերաստղ Քիմ Քարդաշյանը․
«Կարեկցում եմ բրյուսելցիներին։ Աղոթում եմ աշխարհում խաղաղության համար»,- գրել է հայուհին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բելգիայի մայրաքաղաքում կատարվել են ահաբեկչական գործողություններ։ Սկզբում Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, այնուհետեւ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհվածներ։
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



