Ստամբուլում ձերբակալել են ահաբեկչության ծրագրավորման մեջ կասկածվող երեք անձանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք իրավապահները ձերբակալել են ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը հարող երեք անձանց, ովքեր, ենթադրվում է, որ Ստամբուլում պետք է նոր ահաբեկչություն իրականացնեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական և գերմանական հետախուզական ջոկատների աշխատանքների արդյունքում Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական վարչության խմբերը համաժամանակյա գործողություններ են իրականացրել երեք հասցեում: Դրա արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի մեկական քաղաքացիներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



