ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրյուսելում իրականացված մի շարք պայթյուններից հետո երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին: Այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են նոր գրոհներ պլանավորել ամբողջ Եվրոպայում, նրանց թիրախներն են մարզական մջոցառումները, տուրիստական տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ Եվրոպայում գտնվելու ընթացքում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից եւ զգոն լինել հանրային տրանսպորտով երթեւեկելիս եւ հասարակական վայրեր այցելելիս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



