Վրաստանը եւ Բելառուսը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի եւ Բելառուսի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է մարտի 22-ին Մինսկում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:
Բացի այդ, ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Վրաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը համաձայնագիր են ստորագրել Բելառուսա-վրացական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Բելառուսա-վրացական երկկողմ հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան կազմում են 25 միջազգային պայմանագրեր (ուժի մեջ են մտել 24-ը): 2015 թվականին Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 44,9 մլն դոլար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



