ԱՄՆ-ը խուզարկուների կուղարկի Բրյուսել՝ մասնակցելու ահաբեկչության հետաքննությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) եւ Նյու Յորքի ոստիկանությունը Բրյուսել կուղարկեն իրենց ներկայացուցիչներին՝ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննությանը մասնակցելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Նյու Յորքի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ջոն Միլլերը:
«Մենք հույս ունենք, որ ՀՀԲ-ի աշխատակիցները եւ նյույորքցի խուզարկուները կամ օպերատիվ խմբի աշխատակիցները հետաքննություն կատարելու համար արագացված կարգով արտասահման կուղարկվեն այսօր երեկոյան կամ չորեքշաբթի առավոտյան»,- հայտարարել Է Միլլերը:
Նա այս որոշումը հիմնավորել Է այն հանգամանքով, որ «տուժածների թվում կան ամերիկացի քաղաքացիներ»:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների ընթացքում տուժել են ԱՄՆ-ի ինը քացաքացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



