Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքը լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը (ԱՀԿ-1) մարտի 22-ի երեկոյան լուսավորվել Է Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր:
Այս որոշումը կայացրել Է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ ի նշան Բելգիայի ժողովիրդի հետ համերաշխության, որի մայրաքաղաքում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:
«Մենք ամբողջ աշխարհի հետ սգում ենք այդ զոհերի համար եւ մնում ենք ավելի արդարացի եւ անվտանգ աշխարհի ստեղծման կողմնակիցը»,- ասված Է Քուոմոյի հաղորդագրության մեջ: Ի հիշատակ Բրյուսելում կատարված հարձակումների զոհերի՝ Նյու Յորքի մյուս հռչակավոր երկնաքերի Empire State Building-ի վրա լույսերը հանգցվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



