Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նեղվածության խնդիր չկա, «նեղվել» բառը մի քիչ տղամարդուն վայել չէ. Կարեն Բաբաջանյանի պատասխանը՝ Վաչե Թովմասյանին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս վիտամինցի Վաչե Թովմասյանը «Փոփ արտ» հաղորդման շրջանակներում խոսել է «Քարե դարդ» սիթքոմի եւ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի նմանությունների մասին: Հաղորդման ընթացքում Վաչե Թովմասյանը նկատել է, որ իր համար «նեղվածություն» է դիտարկվում հարցազրույցներից մեկում Կարեն Բաբաջանյանի խոսքը՝ կապված սիթքոմի եւ ֆիլմի  նմանությունների մասին, որտեղ Կարեն Բաբաջանյանը նշել է. «Առհասարակ ինձ հետ կապ ունեցած ցանկացած մարդու գործունեությանը հետեւում եմ, Վաչեն եւ Արմուշը նկարահանվում են սիթքոմում, բայց այդ մասին մենք չենք խոսել, ճիշտն ասած նրանց հետ խոսելու ցանկություն էլ չունեմ»: Վաչեն նաեւ նշել է, որ «ATV»-ին «Քարե դարդի» մտահղացումը ունեցել է դեռ 3 տարի առաջ.

«Էդ ձեւ փիառվելու կարիք չունի մեր սիթքոմը, դրա համար էլ երբեք չեմ արձագանքել տարատեսակ ինֆորմացիաներին: Ուղղակի պատահականություն էր, որ գրեթե նույն ժամանակահատվածում դուրս եկավ եւ մեր սիթքոմը, եւ Ձեր ասած ֆիլմը, ես ամենաքիչը կուզենայի, որ իմ պրոյեկտը, որտեղ ես նկարվում եմ եւ պրոդյուսեր եմ, խաչվեր իմ նախկին «գործընկերների» ինչ-որ բանի հետ, ամենաքիչը ես կուզենայի»,- նշել է Վաչեն:

Այս հրապարակումների վերաբերյալ Life.panorama.am-ը խոսեց Կարեն Բաբաջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Նախ սկսեմ նրանից, թե ի՞նչ կապ ունի, երբ է սիթքոմի մտահղացումն առաջացել, իմ պապիկն էլ իր բելառուս ու ուզբեկ ընկերների հետ կարող էր մտքներով անցկացնել կռիվց հետո նման մի բան իրականացնել, այսինքն՝ վաղեմության խնդիր չկա, խոսքը իրագործելու մասին է, թե չէ շատ շուտ իմ ու Վաչեի մոտ էլ գաղափար կարող էր առաջացած լինել: Այդ հաղորդումը չեմ նայել, կնայեմ, բայց առանձնապես ավելացնելու բան չկա: Իսկ ինչ վերաբերվում է PR-ին, դա վիճելի բան է, բոլորը բոլորին կարող են PR անել,  իրար մասին խոսելն էլ արդեն PR է, դրանով ֆիլմերն իրար կարող են եւ օգնել, եւ խանգարել, ամեն դեպքում եւս մեկ անգամ նշեմ, որ ես նման քայլ իմ նախկին ընկերների եւ գործընկերների հանդեպ չէի անի՝ իմանալով, որ նրանք էլ են նույն բովանդակությամբ աշխատանք իրականացնում: Օրինակ, եթե իմանայի, որ նրանք «Քարե դարդ» սիթքոմ են նկարահանում, ես միանշանակ նման բովանդակությամբ ֆիլմ չէի նկարի՝ հասկանալով, որ պետք չի լրագրողները զանգեն, ավելորդ հարցեր տան, հասարակությունը մտածի, թե ինչի են նույն թեմաներով նկարել: Այո, նրանք ավելի շուտ եթեր դուրս եկան, բայց այդ ժամանակ մենք արդեն ֆիլմը նկարել էինք եւ մոնտաժային փուլում էինք: Ընդ որում նշեմ, որ այստեղ կապ չունի, որ մենք նախկինում աշխատել ենք միասին, եթե իրենց փոխարեն ուրիշն էլ լիներ, միեւնույն է, այդպես էի մտածելու»:

Անդրադառնալով Վաչե Թովմասյանի դիտարկամնը, թե Կարեն Բաբաջանյանը «նեղվածություն» ունի, ռեժիսորը պատասխանեց.

«Նեղվածության խնդիր չկա, «նեղվել» բառը մի քիչ տղամարդուն վայել չէ. մենք ընդամենը գնահատական ենք տվել, թե չէ նեղվելով ինչ ա՞ փոխվում կյանքում, տղամարդու նեղվելը ո՞րն ա, տղամարդը կարող է ջղայնանալ, զարմանալ, իսկ ես զարմացել եմ այս պարագայում»:

Վերջում մեր այն հարցին, թե Կարեն Բաբաջանյանը դիտե՞լ է «Քարե դարդ» սիթքոմը եւ ի՞նչ կարծիք ունի, նշեց.

«Իհարկե, նայել եմ, ընտիրա, գազանություն»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն Մխիթարյան