Բրյուսելում ճշտել են ահաբեկչության զոհերի թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃշտված տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 31 մարդ, եւս շուրջ 250 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Բելգիայի մայրաքաղաքում գործող ճգնաժամային շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել Է 34 զոհվածների մասին:
Կենտրոնում նշել են, որ այս թվերը չի կարելի վերջնական համարել, քանի որ վիրավորների թվում կան օրհասական վիճակում գտնվող մարդիկ, եւ զոհերի թիվը կարող Է աճել:
Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



