Պարզվել Է Բրյուսելում պայթյունների ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի ոստիկանությունը պարզել Է Բրյուսելում ահաբեկչական գործողության ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը, որը օդանավակայանից փախել Է պայթյունից անմիջապես հետո: Այդ մասին հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով La Derniere Heure բելգիական թերթին:
Ոստիկանությունը տարածել Է նրա լուսանկարը: Հրատարակությունը գրում Է, որ նա Նաջիմ Լաաշրաուին Է, որի նկատմամբ ավելի վաղ հետախուզում Էր հայտարարված Փարիզում իրականացված նոյեմբերյան պայթյունների գործով, որոնք 130 մարդու կյանք խլեցին:
Դատախազները հայտնել են, որ նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել Է այն տներում, որոնք չարագործների կողմից օգտագործվել են անցյալ տարի Փարիզում պայթյուններ նախապատրաստելիս:
Հաղորդվում Է, որ նա սեպտեմբերին Հունգարիա Է այցելել փարիզյան հարձակումների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հետ, որին ձերբակալել են անցած շաբաթ:
Ըստ վերջին տվյալների՝ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 31 մարդ, տուժածների թիվն անցնում Է 260-ից: Բրյուսելում իրականացված պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը:



