Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները. վարչապետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյսօր Կառավարության հերթական նիստի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսվարողների գործունեության ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, և ստուգումները մինչև 2015թ-ի ավարտը դադարեցվեն:
«Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



