Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղաս ու աղջիկս ինձ և ամուսնուս լիարժեք են դարձնում. Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 34-ամյակը

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան 34-ամյակը: Այսօր երգչուհին ծննդյան օրը կնշի տանը՝ ընտանիքի գրկում, մտերմիկ երեկոյի շրջանակներում ու իրականացված երազանքների գիտակցումով:

Life.panorama.am-ը շնորհավորելով երգչուհուն՝ խոսել է նրա հետ ու տեղեկացել օրվա մանրամասներից.

«Այնպես ստացվեց, որ երեկ մեր ընկերներից մեկի ծննդյան օրն էր ու իմ ծննդյան մեկնարկը տրվեց հենց այդ նույն շրջապատում: Ամուսինս շատ է սիրում անակնկալներ մատուցել, երեկ էլ փոքրիկ տորթով ու ծաղիկներով ճիշտ 00:00-ին շնորհավորեց ինձ. հավատացեք՝ չկա ավելի մեծ երջանկություն, քան ծննդյանդ օրը գիտակցել, որ երազանքներդ իրականացված են, քանի որ ունես հրաշ ընտանիք»,- պատմեց Գոհարն ու նկատեց, որ տոնական օրը տանը կանցկացնի.

«Քանի որ աղջիկս դեռ շատ փոքր է, ուստի որոշեցինք այսօրն անցկացնել տանը՝ մեր ամենամտերիմ հարազատների հետ միասին: Շատ եմ սիրում նման մտերմիկ հավաքույթները, երբ քեզ իսկապես տանն ես զգում: Իմ մտերիմները շատ լավ գիտեն, որ ինչքան էլ ինչ-որ մի բանից սրտնեղած լինեմ, միեւնույն է, ցույց չեմ տա, նրանց հետ ուրախ կանցկացնեմ տրված ժամանակը, առհասարակ ամեն օրս փորձում եմ ուրախ անցկացնել, ամեն ինչի մեջ դրականն ու գունավորը տեսնել»,- նշեց նա:

Գոհարի խոսքերով՝ նա 33-ում հասել է ամենամեծ երազանքին. «Հենց 33-ում ծնվեց աղջիկս, ով իմ կատարված գլխավոր երազանքն է: Նա այսօրվա իմ ամենամեծ նվերն է, տղաս ու աղջիկս ինձ ու ամուսնուս լիարժեք են դարձնում, ինչի համար շնորհակալ ենք Աստծուն»,- ասաց երգչուհին:

Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր մեծանալը զգում է հենց ծննդյան օրը.

«Երբեմն ինձ թվում է, թե ես մեծանում եմ հենց ծննդյանս օրը, քանի որ ողջ տարվա ընթացքում այդ անցումը չեմ զգում: Ծաննդյանս օրերին միշտ մի փոքր հուզմունք եմ զգում, գիտակցում եմ, որ մեծանում եմ, բայց եւ չեմ թողնում, որ հուզմունքս խանգարի վայելել այն, ինչ ունեմ, ինչով արժեւորվում է կյանքս»:

Երգչուհու համար անգնահատելի է երկրպագուների կողմից ստացած շնորհավորանքները.

«Երբ հարազատներդ ու ընկերներդ են շնորհավորում, շատ հաճելի է, բայց երբ երկրպագուներդ են շնորհավորում ու բարեմաղթանքների տարափ հնչեցնում, հասկանում ես, որ անցած ճանապարհդ իսկապես իզուր չէ: Ես ավելի եմ ոգեւորվում նրանց ուշադրությունից, ուզում եմ անվերջ ստեղծագործել նրանց համար»,- ոգեւորությամբ պատմեց Գոհարն ու հավելեց.

«Մի շարք ծրագրեր ունեմ այս տարվա համար՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ, որոնց իրագործաման համար մեծ ջանքեր եմ ներդնում: Մի բան հաստատ է, երազանքներ ունենալը լավ բան է, դրանք պատահակն չեն լինում, բայց դրանց իրականացման համար պետք է աշխատել, որպեսզի երազանքներդ տարիներով նույնը չմնան»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան 

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա