Բրյուսելում ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջի միջոցով տեղեկացրել է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները: Երրորդ պայթյունը որոտացել Է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 32 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Մարտի 22-ին դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները:
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ` հետագա իրավիճակը պարզելու նպատակով:



