Բրյուսելի մետրոյում ահաբեկչությունը կատարել Էր Հալիդ Բակրաուին. Բելգիայի դատախազ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի մետրոյում ահաբեկչության կատարողը Հալիդ Բակրաուին Էր: Այդ մասին հայտնել Է Բելգիայի դատախազը:
Դատախազությունը չի հաստատել Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների գլխավոր կասկածյալի կալանավորումը: Ահաբեկչության մասնակիցներից մեկը հետախուզման մեջ Է, նրա ինքնությունը պարզված չԷ:
Մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուններ են իրականացրել Բրյուսելի օդանավակայանում: եվս մեկ ահաբեկչություն Է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում: Զոհերի թվաքանակի վերաբերյալ մինչ այժմ վերջնական տեղակատվություն չկա: Ըստ տարբեր տվյալների, զոհվել Է 31-ից մինչեւ 36 մարդ:
Ինչպես այսօր հայտնել Է Բելգիայի սոցիալական գործերի եւ առողջապահության նախարար Մագի դե Բլոկը, տուժել են 40 երկրների 260-ից ավելի քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



