Եվրոպա միգրանտների հոսքը կարող Է կանգնեցնել միայն Սիրիայում պատերազմի դադարեցումը. Շտայնմայեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպա միգրացիոն հոսքերը կարող Է կանգնեցնել միայն Սիրիայում պատերազմի դադարեցումը: Այս կարծիքը հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հանդիպմանը:
«Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցումը միգրացիոն այդ դինամիկան արգելակելու վճռորոշ միջոցն Է: Դա եւս մեկ պատճառ Է այն բանի համար, որ մենք ինչպես Սիրիայի, այնպես Էլ Լիբիայի եւ այլ հարցերի շուրջ որքան կարելի Է ավելի սերտորեն համագործակցենք թշնամանքի վիճակը խաղաղության վիճակի վերածելու համար»,-ասել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Շտայնմայերը հորդորել Է ճնշում գործադրել սիրիական հակամարտության մասնակիցների վրա դրա քաղաքական կարգավորման համար:
«Մենք պետք Է աշխատենք ճնշում գործադրել հակամարտության մասնակիցների վրա, որպեսզի նրանք իսկապես գնան քաղաքական լուծման ճանապարհով»,- ասել Է ԳՖՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մեդվեդեւի հետ հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



