Ոստիկանը հարբած վիճակում մեքենա է վարել եւ վթարի ենթարկվել. ուղեւորը մահացել է. գործը քննում է ՀՔԾ-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Հովհաննես Ս.-ն իր ավտոմեքենան հանձնել է հարբած վիճակում գտնվող Ռուբիկ Մ.-ին, ով 2015 թվականի մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երթեւեկելով Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ավտոճանապարհի հատվածով, դուրս է եկել երթեւեկելի մասից՝ ենթարկվելով վթարի, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Ա.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նախաքննությունը շարունակվում է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



