Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ
ՍՊՈՐՏՇախմատի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 10-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր ու Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4 հորիզոնականները:
10-րդ տուրում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Վիշվանաթան Անանդին, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի, Պետեր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Մրցաշարային աղյուսակի 1-2 տեղերը 10-րդ տուրից հետո 6 միավորով կիսում են Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



