Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

7 փորձություն, որ ձեզ սպասում են հարաբերությունների սկզբում

ԼԱՅՖ

Դուք զույգ եք

Միայն կողքից է թվում, թե դա շատ պարզ է. փոխադարձ համակրանք, կապվածություն, հետո մեծ զգացմունքներ եւ շուրջը բոլորն ուրախանում են ձեզ համար: Իրականում` ոչ: Ձեր շուրջը շատ մարդիկ կան, որոնք ձեզ չեն սիրում: Իսկ նրանք, ովքեր մեզ սիրում են, ամենալավն են ցանկանում: Բոլորովին էլ ապացուցված չէ, թե բոլորը միանման են տեսնում այդ «ամենալավը»: 

Քո ընկերուհիները լիովին կարող են որոշել, որ քո սիրելին քեզ բոլորովին հարմար չէ:  Նրա ընկերները գուցե դեռ կարծում են, թե իզուր է բաժանվել նախկին ընկերուհուց:  Կամ էլ ընկերուհիներդ դեռ միայնակ են եւ ձանձրանում են երեկոները ձեր զույգի հետ անցկացնելուց: Նրա ընկերները կարող են ամուրի լինել եւ չհասկանալ, թե ինչու այլեւս ամեն ուրբաթ չի հարբում իրենց հետ մինչեւ գիտակցությունը կորցնելը: Ձեզ անհրաժեշտ կլինի ոչ միայն պահպանել ընկերությունն այդ մարդկանց հետ, այլեւ փորձել ձեր ընկերներին միավորել մի ընկերախմբի մեջ: Դա հեշտ չէ: Բացի այդ, պարտադիր չէ, որ քո ընկերուհիները դուր գան նրան, իսկ նրա ընկերները` քեզ: 

Հսկայական սկանդալ

Իսկական սկանդալ` ափսեներ եւ աթոռներ նետելով, դռներ շրխկացնելով եւ աղաղակներով:  Կարեւոր է հասկանալ, որ դա պարտադիր փուլ է, որը դուք պիտի անցնեք, եթե ուզում եք միասին լինել: Եթե վիճում եք, ուրեմն չեք լռում խնդրի մասին:  Նշանակում է` փորձում եք լուծել դա: Դա գնահատելի է: Առաջին վեճերը միշտ այնքան բուռն են. առայժմ դուք այնքան լավ չեք զգում իրար: Դա կանցնի: 

Սթրեսային իրավիճակ

Այն զույգերը, որոնք երկարատեւ հարաբերություններում են, սթրեսային իրավիճակներում գործում են որպես լավ հղկված մեխանիզմ. յուրաքանչյուրը զբաղվում է նրանով, ինչն ավելի լավ է ստացվում եւ երկուսը, առանց մտածելու,   իրենց գործողությունները համաձայնեցնում են զուգընկերոջ գործողությունների հետ:  Դուք դա հետո ձեռք կբերեք, որովհետեւ առաջին լուրջ խնդիրն ամենայն հավանականությամբ ձեր մեջ խուճապ կստեղծի:  Հանգիստ: Գխավորը` չփորձեք խնդրի լուծումը թողնել զուգընկերոջ վրա:  Միասին գործեք: Ամենայն հավանականությամբ այդ ընթացքում կհասցնեք մի քանի անգամ վիճել, փոխարենը նման իրավիճակներում գործելու հուսալի սկզբունք կմշակվի:  

Խանդ

Էս ի՞նչ կին է նրան գրում «Ֆեյսբուքում»: Ինչու՞ խոստացավ աշխատանքից հետո զանգել, բայց զանգեց միայն հաջորդ օրվա առավոտյան:  Ի՞նչ է պատահել: Չգիտենք, թե դա որքանով կսփոփի քեզ, բայց նա ճիշտ նույն բանն է զգում:  Դու ինքդ էլ արդեն հասկացել ես. նա հավանաբար հետաքրքրվել է, թե ինչու նախկին ընկերներիդ չես հեռացրել  «Ինստագրամից»: Հորինովի, դատարկ խանդը եւս հարաբերությունների սկզբի նորմալ փուլ է: Միայն նրա համար, որ այս պահին արդեն ուզում եք ձեզ մի միասնություն զգալ, բայց դեռ չեք կարողանում: 

Ծանոթություն ծնողների հետ

Մեր մեծամասնությունը գերադասում է անտառում բախվել արջին, քան ծանոթանալ իր երկրորդ կեսի մայրիկի եւ հայրիկի հետ:  Որովհետեւ արջն անմիջապես կքերթի քաշիդ, իսկ ծնողների հետ ստիպված կլինես մի ամբողջ երեկո անցկացնել անբռնազբոս զրույց վարելու անհարմար փորձեր անելով: Իմիջիայլոց, դա դեռ խնդրի կեսն է: Դուք երկուսդ էլ հավանաբար մինչ այդ հարաբերություններ եք ունեցել, եւ մայրիկը գուցե մինչեւ հիմա էլ կարծում է, որ իր տղան արդեն  ձեռքից բաց է թողել իդեալական կնոջը: Իսկ դու իդեալական չես: Սարսափելի է, չէ՞: Հավատա, քո սիրելին նույն զգացմունքներն է ապրում: Դա հենց այն փորձությունն է, որը չես կարող անցնել, առանց սիրելի մարդու աջակցության: Եթե նման աջակցություն չկա, վերջ, ոչինչ չի ստացվի: 

Նվերներ իրար

Այ դա գլուխկոտրուկ է: Թանկարժեք մի բան գնելը չափազանց կոպիտ ակնարկ է, իսկ էժանի դեպքում ժլատ կհամարեն: Դու դեռ չգիտես, թե նա ինչ ունի, որ նույնից չգնես, ոչ էլ նրա բոլոր ճաշակներն ու հետաքրքրությունները գիտես, որ ոչ պիտանի բան չգնես: Նա էլ է փակուղում: Եվ դուք դեռ այնքան մտերիմ չեք, որ պայմանավորվեք նվերների մասին  («արի քո տարեդարձին մեզ համար նոր հեռուստացույց գնենք, իսկ քոնին` այն կապույտ երկարաճիտ կոշիկները»): Եթե փնտրտուքը հաջողությամբ է ավարտվել, համարիր, որ անցել եք  նոր մակարդակ: Եվ անպայման գլուխ կհանեք:  

Նախահարսանեկան հոգսեր

Այստեղ ձեր առջեւ բացվում է դժոխքը, եւ բոլոր դժվարությունները, որ հաղթահարել էիք մինչեւ հիմա, ձեզ մանկական թոթովանք կթվան: Եվ գիտե՞ս ինչ: Երբ նշելու լինեք հինգերորդ տարեդարձը, դու գոհունակությամբ կհիշես բոլոր այդ առաջին փորձությունները: Որովհետեւ իրականում դրանք շատ, շատ լավն են:  

 

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում